Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Ուղիղ. Կառավարության նիստի օրակարգում 52 հարց է, որից 49-ը չի զեկուցվում. ևս 3 հարց գաղտնի է

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 27-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 52 հարց, որից չի զեկուցվում 49-ը: Եվս 3 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

–              Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև Հյուսիս – հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված) վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

–              «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին,

–              Պետական գույքն օտարելու մասին,

–              Արսեն Գևորգի Մարտիրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին եւ այլ հարցեր: