Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Ուկրաինան ու ԵՄ-ը անվտանգության համաձայնագիր են ստորագրել

Բրյուսելում անվտանգության համաձայնագիր է ստորագրվել Ուկրաինայի և Եվրամիության միջև։

Փաստաթուղթն ուկրաինական կողմից ստորագրել են նախագահ Վլադիմիր Զելենսկին, ԵՄ-ից՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Շառլ Միշելը X-ում գրել է, որ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կօգնեն Ուկրաինային պաշտպանվել, դիմակայել ապակայունացմանը և կանխել ագրեսիայի հետագա գործողությունները:

«Սա Ուկրաինային երկար ժամանակ աջակցելու ԵՄ անսասան վճռականության ավելի կոնկրետ ապացույցն է», – ավելացրել է Շառլ Միշելը: