Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ուկրաինան դարձել է սոսկ ԱՄՆ-Ռուսաստան աշխարհաքաղաքական հարաբերությունների բարդ գլուխկոտրուկի տարրը

Ուկրաինան դարձել է սոսկ ԱՄՆ-Ռուսաստան աշխարհաքաղաքական հարաբերությունների բարդ գլուխկոտրուկի տարրը

«Թրամփի օրոք ուկրաինացի պաշտոնյաները կարծում էին, որ Ռուսաստանի հետ Թրամփի անորոշ հարաբերությունները թույլ չեն տա Միացյալ Նահանգներին ամուր դիրքորոշում ցուցաբերել Ռուսաստանի դեմ: Բայց Բայդենի պաշտոնը ստանձնելուց և նրա նախագահությունից, ինչպես նաև Պուտինի և Բայդենի հանդիպումից հետո զգալի ժամանակ է անցել, Ուկրաինայի ճակատագիրը որոշելու հարցում դեռևս ոչ մի հատուկ բան տեղի չի ունեցել», – գրում է սերբական Politika պարբերականը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում Ուկրաինայի անորոշության մասին զեկույցում¹:

«Ուկրաինայի էլիտաները կարծում են, որ ԶԼՄ-ների հակասություններով կարող են Ուկրաինան դնել ռուս-ամերիկյան օրակարգի առաջին հորիզոնականներում, բայց նրանք պետք է փոխեն այդ տեսակետը, քանի որ Ուկրաինան դառնում է ընդամենը ԱՄՆ-Ռուսաստան աշխարհաքաղաքական հարաբերությունների բարդ գլուխկոտրուկի մի մաս», հավելել է պարբերականը:

«Ուկրաինայի հարցը կարող է ավելի կարևոր լինել Եվրոպայի համար, բայց ամեն դեպքում, արևմտյան պաշտոնյաները ուկրաինայի գործոնը միայն օգտագործում են Ռուսաստանին մեղադրելու համար, և գործնականում Ուկրաինան դարձել է գերտերությունների միջև հարաբերությունների հերթական փոխզիջումը», եզրափակում է սերբական պարբերականը:

➖➖➖➖
1️⃣ http://www.politika.rs/scc/clanak/482967/Prikljucuju-li-se-Amerikanci-pregovorima-o-Ukrajini
➖➖➖➖

©️ #ՓԱԿԱԳԻԾ