Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ուկրաինան Արժույթի միջազգային հիմնադրամից 2,7 միլիարդ դոլար է ստացել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Չեռնիգովի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ. Ուկրաինայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը հղում անելով՝ հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն։

Զելենսկին և Պեյչինովիչ-Բուրիչն այցելել են Չեռնիգովի մոտ գտնվող Յագոդնոե գյուղ, որտեղ ուսումնասիրել են պատերազմի ավերածությունները։

Ի դեպ, Ուկրաինան Արժույթի միջազգային հիմնադրամից ստացել է առաջին տրանշը՝ ընդլայնված ֆինանսավորման նոր ծրագրի շրջանակում։

Գումարը կազմում է 2,7 մլրդ ԱՄՆ դոլար։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում գործընկերներին արագ օգնության համար և արդեն ակտիվորեն աշխատում ենք ծրագրի առաջին վերանայումը հաջողությամբ անցնելու և ԱՄՀ-ից հաջորդ տրանշը ստանալու համար», -ասել է  Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավար Անդրեյ Պիշնին։