Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Մահացել է դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Լուսինե Կիրակոսյանը: Նա Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի էր։

Լուսինե Կիրակոսյանը մարտի 18-ին առողջական խնդիրներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Նրա վիճակը շարունակում էր ծանր մնալ։ Ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ։ Դերասանուհին ունեցել է սրտի հետ կապված խնդիրներ, նաև՝ շաքարային դիաբետ։

Լուսինե Կիրակոսյանը մարմնավորել է դերեր Երվանդ Օտյանի, Պերճ Զեյթունցյանի, Բեռնարդ Շոուի ստեղծագործություններում։