Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը Պենտագոնի ղեկավարից 17 մլն արկ է խնդրել

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի՝ նոյեմբերին Կիև այցի ժամանակ նրան ասել են, որ Ուկրաինային անհրաժեշտ է 17 մլն արկ, իսկ Ուկրաինայի ամբողջ տարածքն ազատագրելու համար անհրաժեշտ է 350-400 մլրդ դոլարի ուժ և ռեսուրս։ Այս մասին գրում է «Ուկրաինսկա պրավդա»-ն՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին:

Ըստ հոդվածի՝ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ հանդիպման ժամանակ խնդրել է Ուկրաինային տրամադրել 17 միլիոն արկ։ Հրատարակության տվյալներով՝ Օսթինին զարմացրել է նման խնդրանքը։

Ըստ «Ուկրաինսկա պրավդա»-ի՝ Գլխավոր շտաբի հաշվարկները ցույց են տալիս, որ Ուկրաինայի ողջ տարածքն ազատագրելու նախագահի առաջադրանքը կատարելու համար անհրաժեշտ են 350-400 միլիարդ դոլարի ուժեր և ռեսուրսներ։ Գլխավոր շտաբը Օսթինի հետ կիսվել է պլանավորման որոշ գաղափարներով:

«Օսթինին ասացին 17 միլիոն արկերի անհրաժեշտության մասին: Նա, մեղմ ասած, զարմացավ, քանի որ ամբողջ աշխարհում հնարավոր չէ այդքան արկ հավաքել», – պատմել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Բացի այդ, ըստ աղբյուրի, Օսթինը նաև ասել է, որ Զալուժնին իրեն բողոքել է երկրի նախագահի գրասենյակի  միջամտության առնչությամբ: