Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ուկրաինային ցուցաբերած մարդասիրական օգնության համար Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

Ըստ հաղորդագրության՝ զրույցի ընթացքում նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի պետության ղեկավարին տեղեկացրել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։ Երկու երկրների նախագահները նշել են հումանիտար միջանցքներ ստեղծելու եւ խաղաղ բանակցությունները շարունակելու կարեւորությունը, ասվում է հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիեւին՝ Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական օգնության համար։

Նախագահ Իլհամ Ալիեւն իր հերթին նշել է, որ Ադրբեջանը միշտ մեծ նշանակություն է տալիս հումանիտար հարցերին եւ առանձնահատուկ ուշադրությամբ է վերաբերվում դրանց։

News.am