Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Ուկրաինական 4 անօդաչուներ հարձակվել են Մոսկվայի վրա

Մոսկվան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման .իր Telegram ալիքում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Չորս ուկրաինական անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Մոսկվայի վրա։ Դրանք ոչնչացվել  են Մոսկվայի մարզի տարածքում։

Անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Մոսկվայի Շերեմետևո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։