Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Հռոմի պապը Գազայում ստեղծված իրավիճակն անվանել է մտահոգիչ և տխուր

Հռոմի պապ Լեո 14-րդը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում իր ավանդական կիրակնօրյա ելույթի ժամանակ Գազայում  ստեղծված իրավիճակը անվանել է «մտահոգիչ և տխուր»։ Նա կրկին կոչ արեց Իսրայելի իշխանություններին թույլատրել մարդասիրական օգնության մատակարարումը անկլավ։

«Ես կրկին կոչ եմ անում մարդասիրական օգնության արդար հասանելիություն  և հակամարտության դադարեցում.  ավերիչ հետևանքները կրում են երեխաները, տարեցները և հիվանդները», – նշել է պապը։