Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուզում ենք հիշեցնել հետևյալ փաստերը. Լևոն-Տեր Պետրոսյանի գրասենյակ

15/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ Վիգեն Խաչատրյանն Ազգային Ժողովում բարբաջանքներ է հնչեցրել` իր անհամաձայնությունը հայտնելով Լեւոն Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականության նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ 1-ին նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանի գրասենյակը:

«Այդ առիթով ուզում ենք հիշեցնել հետեւյալ փաստերը.

1. Ազգային Ժողովի 1995 թվականի ընտրություններում Ռամկավար-ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցությունը՝ Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ, մաս է կազմել Լ. Տեր-Պետրոսյանին սատարող «Հանրապետություն» դաշինքին։ Ո՛չ այդ ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո նա որեւէ առարկություն չի արտահայտել Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականության նկատմամբ։

2. Ընտրություններից հետո «Հանրապետություն» խմբակցության առաջադրմամբ նա զբաղեցրել է, նախ՝ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի փոխնախագահի, ապա` նախագահի պաշտոնը, եւ այդ ընթացքում եւս չի փոխել իր վերաբերմունքը Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականության առնչությամբ։

3. 1996 թվականի նախագահական ընտրություններում նրա ղեկավարած կուսակցության համագումարը ՀՀ Նախագահի թեկնածու է առաջադրել Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչը նշանակում է, որ այդ ժամանակ նույնպես անհամաձայնություն չի ունեցել վերջինիս ղարաբաղյան քաղաքականության հետ։

4. 1997 թվականին Վիգեն Խաչատրյանը բացարձակապես չի արձագանքել Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» ծրագրային հոդվածին, ինչը եւս, համաձայնությունից բացի, այլ բան չի կարող նշանակել։

5. 1998 թ. փետրվարին` Առաջին նախագահի հրաժարականից հետո, ի նշան Տեր-Պետրոսյանի նկատմամբ համերաշխության` հրաժարվել է ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Այս ամենը ցույց է տալիս, որ Վիգեն Խաչատրյանի այսօրվա հայտարարությունները ոչ մի կապ չունեն սկզբունքների ու անցյալի իր համոզումների հետ եւ բացատրվում են զուտ այս պահի կոնյունկտուրային նկատառումներով։

Վերջում ավելորդ չենք համարում վերահրատարակել Վիգեն Խաչատրյանի հոդվածը՝ Հայաստանի Ռամկավար-ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցության կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ։

Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն իր համագումարում թեկ­նածու առաջադրեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, ելնելով մի քանի կարեւոր հանգամանքներից։ Նախ ամենակարեւորը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ­պես պետության ղեկավար, իր անմիջական գործունեությամբ իրակա­նացնում է մեր կուսակցության դավանանքին հարազատ սկզբունքներ. այն է՝ ազատականություն եւ ժողովրդավարություն։ Այդ սկզբունքները տարածվում են ե՛ւ տնտեսության զարգացման, ե՛ւ պետական համա­կարգի ձեւավորման, ե՛ւ ժողովրդավարական համակարգի արմատա­վոր­ման վրա։ Այսինքն՝ գաղափարապես նա մեզ հարազատ քաղաքա­կան գործիչ է։ Երկրորդը. որը նույնքան կարեւոր է՝ անցումային եւ բարեփո­խումների այս շրջանում, հատկապես երբ վերջինս ավարտված չէ, ցան­կալի չէ պետության ղեկավարի փոփոխությունը։ Դեռեւս շատ խնդիր­ներ կան, եւ կարելի է ասել, որ կես ճանապարհին ենք։ Ժամանակ է պետք դրանք վերջնականորեն լուծելու համար։ Այստեղ ինքնանպատակ չէ՝ տեսնել նույն մարդուն պետության ղեկին։ Բայց եթե նախորդ շրջա­նում նա իրեն լավագույն ձեւով է դրսեւորել, ապա բնական է, որ փո­փոխությունն անցանկալի է։ Մենք գտնում ենք, որ որպես պետության ղե­կավար, Լեւոն Տեր-Պետրոսյանն իրեն հիմնականում արդարացրեց։ Նրա ղեկավարությամբ Հայաստանը որոշակի ճանաչում ստացավ։ Իրականաց­վեց շատ հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Ճիշտ է, հան­րապետության ներքին կյանքում կան բազմաթիվ թերություններ, տնտե­սական ցածր մակարդակ, ժողովրդի շրջանում դժգոհություններ կենսա­մակարդակից, բայց մենք տեսանք, որ այս հարցերում եւս պետության ղեկավարը դրսեւորեց խոհեմություն, թույլ չտվեց ցնցումներ։ Շատ կա­րեւոր հանգամանք եմ համարում նաեւ այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ունի առավել մեծ թե՛ քաղաքական, եւ թե՛ սոցիալական հենարան, հա­մեմատած մյուս թեկնածուների հետ եւ բոլորի շահերից բխող փոխզի­ջումային քաղաքականություն վարելով հանդերձ նա նաեւ ինքնուրույն գործիչ է, ինչը առավելապես դրսեւորվում է վճռական պահերին։ Ընդ­հանրացնեմ՝ որքան շատ են հաջողությունները, գրեթե նույնքան են նաեւ չլուծված խնդիրները, թերությունները, անելիքները։ Այդ առումով մենք կարծում ենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ամենահարմար թեկնածուն է, որովհետեւ մենք նրան ավելի շատ նախընտրում ենք ոչ թե կատարած աշխատանքի համար, այլ այն անելիքների համար, որոնք ակնկալվում են նրանից («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 06.09.1996թ., վերահրատարակված «Գիտնականը եւ Նախագահը. Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակի առթիվ» գրքում, Անտարես-Երեւան, 2019, էջ 331-332)»,-նշված է հայտարարության մեջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նախաձեռնողականությունը գնահատել ու պաշտպանել

Հաջորդ գրառումը

«Բոլոր այդ պաշտոնյաները պետք է ենթարկվեն պատասխանատվության». Արման Թաթոյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից․ Զախարովա

06/05/2026
Հրապարակախոսություն

Եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը. Վարդան Ոսկանյան

06/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայ ժողովրդին կամք և ուժ է մաղթել

06/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026
Հաջորդ գրառումը

«Բոլոր այդ պաշտոնյաները պետք է ենթարկվեն պատասխանատվության». Արման Թաթոյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական