Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ովքե՞ր կնշանակվեն փոխվարչապետների պաշտոնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.  «Չնայած Սահմանադրական դատարանը դեռևս շարունակում է քննարկել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ միավորված գործը, և դժվար է կանխատեսել, թե ինչ որոշում կկայացվի հուլիս 17-ին, սակայն իշխանության ներսում ակտիվորեն քննարկվում է տարբեր պաշտոններում թեկնածուների հարցը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ամենաբարդը ԱԳ նախարարի հարցն է: Ըստ մեր աղբյուրների, Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի նախարար նշանակել ոչ թե «համակարգից», այլ քաղաքական անձի: Ըստ այդմ, այս պահին, կարծես, ընտրվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի թեկնածությունը, որն, ի դեպ, վերջին շրջանում բավական ակտիվ է միջպետական հարաբերությունների ու բանակցությունների առումով: Նույն աղբյուրները փոխանցում են, որ փոխվարչապետներ կնշանակվեն ՀՀ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը և Փաշինյանի ամենահավատարիմ «զինակիցներից» մեկը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 13․07.21թ համարում։