Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով 7 անձանցից 4-ը կալանավորվել է

23/08/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լորուտ գյուղի մոտ մի խումբ անձանց կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու եւ այլ հանցավոր արարքներ կատարելու համար մեղադրանք է  առաջադրվել 7 անձի, 4-ը կալանավորվել է։

Դատախազության հանրային կապերի բաժնից Azgonline.am-ը տեղեկանում է, որ 2021թ. օգոստոսի 14-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի 3 ոստիկան փարոսիկներով կահավորված ծառայողական «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով, Lոռու մարզի Մարց գյուղի շրջակայքում իրականացրել են շրջիկ ծառայություն՝ ապօրինի ծառահատման դեպքերը կանխարգելելու եւ հայտնաբերելու նպատակով: Ժամը 21:00-ի սահմաններում Մարց գյուղի հարակից անտառային ճանապարհին նկատել են փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենա, որն անտառից ընթացել է դեպի գյուղ:

 Ոստիկանության ծառայողները բարձրախոսով փորձել են կանգնեցնել այդ ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, շարունակել է ընթացքը, Լորուտ գյուղի մոտակայքում շրջադարձ կատարելու ժամանակ կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ շրջվել է ձորը: Դրա հետեւանքով մահացել են «Ֆորդ» ավտոմեքենայի սրահում գտնված՝ Թումանյան համայնքի Մարց գյուղի բնակիչ, 1986թ. ծնված՝ Հովհաննես Ղազարյանը եւ Վանաձոր քաղաքի բնակիչ, 1998թ. ծնված՝ Վահրամ Դանիելյանը:

Դրանից հետո ոստիկանության ծառայողները իջել են ավտոմեքենայից եւ փորձել օգնություն ցուցաբերել, միաժամանակ կապվել են ոստիկանության Թումանյանի բաժին՝ հավելյալ ուժեր եւ շտապ բուժօգնություն  կանչելու նպատակով: Նույն ժամանակ դեպքի վայրին են մոտեցել նաեւ հարակից գյուղերի դեռեւս ինքնությունները չպարզված բազմաթիվ անձինք, ովքեր սկսել են քաշքշել եւ հարվածներ հասցնել ոստիկանության վերը նշված ծառայողներին, կողաշրջել եւ ձորն են գցել ոստիկանության «Ուազ» մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաեւ հրկիզման եղանակով այրել են օգնության ժամանած ոստիկանության ծառայողական «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի առթիվ 2021թ. օգոստոսի 15-ին ՀՀ ՔԿ Թումանյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 316-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

Նույն օրը Լոռու մարզի դատախազի հանձնարարությամբ հիշյալ հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել է4 անձ։

2021թ․օգոստոսի 17-ին Ա․Բ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,  Վ․ Վ-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով  եւ 316-րդ հոդվածի 1-ին կետով, Վ․ Ք-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 316-րդ հոդվածի 1-ին կետով եւ Մ․ Ս․-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով։

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Բացի այդ, հիշյալ քրեական գործով Ս․ Գ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով, Ա․ Ս․-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Մ․Ս-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով։

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Այսպիսով, հիշյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձանց։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներ, ինչպես նաեւ բոլոր մասնակիցների ինքնությունը եւ առնչությունը պարզելու ուղղությամբ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կալանքը՝ որպես միակ խափանման միջոց քաղաքական գործերով դիտարկելու ձեւ, այս իշխանության կայուն ձեռագիրն է. «Հայաստան» դաշինք

Հաջորդ գրառումը

ՀՀ առաջին օմբուդսմեն. անհայտ կորածներ կան. ընտանիքների հետ աշխատանքի հանձնաժողով չկա

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին. «ՀայաՔվե»

07/06/2026
Նորություններ

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.485.851 է

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մի՛ նայիր հայելուն» ներկայացումը՝ թիվ 155 հիմնական դպրոցի աշակերտների և շրջանավարտների մասնակցությամբ

06/06/2026
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ առաջին օմբուդսմեն. անհայտ կորածներ կան. ընտանիքների հետ աշխատանքի հանձնաժողով չկա

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական