Ոստիկանները բերման են ենթարկել Արթուր Վանեցյանի որդուն եւ էլի մի քանի ցուցարարի. News.am

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կողմնակիցները փակել են Արշակունյաց պողոտան։ Նրանք քայլերով Ազատության հրապարակից շարժվել են Արշակունյաց պողոտա, փակել այն` կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց պայքարին։
Կարճ ժամանակ անց ոստիկանները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել և բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին, այդ թվում՝ Արթուր Վանեցյանի որդուն։
Նշենք՝ դեռևս ապրիլի 17-ին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ նստացույցի և բողոքի ակցիաների մեկնարկի մասին։ Օրեր անց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր ապրիլի 25-ից փողոցային պայքարի ակտիվ փուլի անցնելու մասին։
