Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ակցիայի մասնակից 20 հոգու ոստիկանությունը Արշակունյաց պողոտայից բերման է ենթարկել

Ազատության հրապարակից իրազեկման ակցիա սկսած մեր թիմակիցները Արշակունյաց պողոտայում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելիս հատուկ նշանակության ուժերի բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել ոստիկանական բաժիններ: Հայտնում է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

Բերման է ենթարկվել շուրջ 20 իրազեկման ակցիայի մասնակիցներ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղերքին տարել են Ոստիկանության Մալաթիայի և Շենգավիթի բաժանմունքներ: