Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ողբերգական հրդեհի հետեւանքով զոհված կրտսեր սերժանտ Արամ Մանուկյանը 25 օրից զորացրվելու էր

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված ողբերգական հրդեհի հետեւանքով մահացել է կրտսեր սերժանտ Արամ Մանուկյանը։

Նա Վանաձորից էր, սովորում էր Եվրոպական համալսարանում։ Ուներ մեկ քույր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Արամի ընկերը։

«Արամը շատ հանգիստ, համեստ տղա էր, դպրոցի սիրված աշակերտներից մեկը, շատ լավ էր սովորում։ Նրա զորացրվելուն մնացել էր 25 օր»,- մեզ հետ զրույցում պատմեցին Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցից, որտեղ սովորել էր Արամը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող։