Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Շվեյցարիան հանրաքվեով մերժեց նավթի ու գազի ներմուծումը՝ գերադասելով հողմային ու արևային էլեկտրակայանները

Շվեյցարացի ընտրողների գրեթե 60%-ը կիրակի օրը կայացած հանրաքվեի ժամանակ աջակցել է երկրի՝ մինչև 2050 թվականը արտանետումների զրոյականացմանը:

Ուղիղ երկու տարի առաջ Շվեյցարիայի ժողովուրդը մերժեց նմանատիպ օրենքը, որը լրացուցիչ հարկեր կսահմաներ բենզինի և ավիատոմսերի վրա՝ վնասակար արտանետումները նվազեցնելու համար։

«Կլիմայի մասին օրենքի» նոր տարբերակը որոշ չափով ավելի մեղմ է. այն սահմանում է, որ Շվեյցարիան պետք է զգալիորեն նվազեցնի իր կախվածությունը նավթի և գազի ներմուծումից և դրանք փոխարինի  էկոլոգիապես մաքուր տեղական այլընտրանքներով, ինչպիսիք են հողմային և արևային էլեկտրակայանները:

Օրենքը ենթադրում է, որ առաջիկա 10 տարվա ընթացքում 2 միլիարդ շվեյցարական ֆրանկ (2,2 միլիարդ դոլար) կուղղվի, որպեսզի Շվեյցարիան անցնի էներգիայի վերականգնվող աղբյուրների կիրառմանը։