Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շվեյցարիայի իշխանությունները մերժել են Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Միքայել Հարությունյանի գործով իրավական փոխօգնության միջնորդությունը՝ մեղսագրվող մեղադրանքը որակելով քաղաքական

23/03/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նախաքննության ընթացքում բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին բարձրաստիճան զինվորականներ Յուրի Խաչատուրովի եւ Միքայել Հարությունյանի ֆինանսական գործունեությունն ուսումնասիրելու համար, սակայն չի կարողացել ոչինչ գտնել։  Անգամ միջազգային գործընկերները հրաժարվել են համագործակցել՝ արձանագրելով, որ հարուցված հետապնդման մեջ առկա է  քաղաքական կոմպոնենտ ։

Մասնավորապես՝ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Հայաստանի իշխանությունները դիմել էին Շվեյցարիային՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների գործերով կալանավորված նախկին պաշտոնյաների՝ Ռ. Քոչարյանի, Յու. Խաչատուրովի եւ Մ. Հարությունյանի բանկային հաշիվների մասին եւ դրանց վրա արգելանք դնել՝ պատճառաբանելով, թե հնարավոր է  նրանք Շվեյցարիայում հաշիվներ ունենան։ Նկատենք, որ ՀՔԾ-ն ոչ թե ասել է, որ բանկային հաշիվներ ունեն այս կամ այն բանկում, այլ ընդամենը ենթադրություն են հայտնել, թե գուցե այդ երկրում հաշվեհամար ունեն,  ինչին Շվեյցարիայի իշխանությունները շատ կտրուկ են արձագանքել։

Արձանագրելով, որ որեւէ փաստացի տվյալ ՀՀ իշխանությունները չեն ներկայացրել՝ ոչ հաշվեհամար, ոչ բանկի անուն եւ ոչ էլ որեւէ այլ կոնկրետ տեղեկատվություն՝ Շվեյցարիայի իրավապահներն ընդգծել են. «հնարավոր չէ ընթացք տալ 2018.թ օգոստոսի 14-ին միջազգային փոխօգնության հայցին։ Իրականում այս հայցը բավարար մանրամասներ չի տալիս կասկածի տակ դրված անձանց գործունեությանը կասկածելի համարելու համար և ոչ էլ տալիս է ապացույցներ, որ Շվեյցարական բանկում առկա են միջոցներ։ Բացի դա՝ կապը Շվեյցարիայի հետ ակնհայտ չէ հայցում, իսկ պահանջվող միջոցառումները շատ ընդարձակ են ձևակերպված»։ Ավելին, նկատել են, որ  ներկայացված միջնորդության ուսումնասիրությունից հետեւում է, որ այն վերաբերում է քաղաքական խախտումներին։

«Ըստ շվեյցարական իրավունքի՝  շվեյցարական իշխանությունները չեն կարող  բավարարել փոխօգնության հայցը, եթե այն վերաբերում է այնպիսի իրավախախտմանը, որը պահանջող կողմի համար հանդիսանում է  քաղաքական կամ դրան հարակից իրավախախտում»,- նշված է փոխօգնության միջնորդությանն ի պատասխան Շվեյցարիայի իշխանությունների պատասխանում։

 Նկատենք, որ Քոչարյանի եւ մյուսների գույքի վրա արգելանք դնելու միջնորդությամբ ՀՀ իշխանությունները Շվեյցարիային դիմել էին Ռոբերտ Քոչարյանին կալանավորելուց անմիջապես հետո, երբ նրան մեղադրանք էր առաջադրվել 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու համար։ Այսինքն, անգամ հեռավոր Շվեյցարիան նկատել էր մեղադրանքի քաղաքական բնույթը ու հրաժարվել այդ հարցով համագործակցել ՀՀ իշխանությունների հետ։

Փոխարենը պաշտոնական գրությամբ ՀՀ իշխանություններին նաեւ սովորեցրել են, թե իրավական փոխօգնության միջնորդությունն ինչպիսի վավերապայմանների պետք է համապատասխանի, որպեսզի իրենք այն քննարկման առարկա դարձնեն ու կից ուղարկել հուշաթերթիկ՝ միջազգային փոխօգնության հայցադիմումի անհրաժեշտ բովանդակության և պայմանների վերաբերյալ։

ՀՀ իշխանություններին ուղարկված սկանդալային փաստաթուղթն ստորագրել է Շվեյցարիայի Արդարադատության դաշնային գրասենյակը։


Լուսանկարում՝ փաստաթղթի եզրափակիչ մասը։

Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պուտին․ Պրակտիկան հաստատում է, որ ռուսական պատվաստանյութերը հուսալի ու անվտանգ են

Հաջորդ գրառումը

Լոնդոնի մետրոյում Շուշին ադրբեջանական ներկայացնող պաստառները հանվում են․ դեսպանություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը «պատիժը» կշարունակի կրել՝ ենթարկվելով տնային կալանքի

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանի կողմից գործադրվող տնտեսական ճնշումների պարագայում Եվրոպան կաջակցի Հայաստանին. Մարտա Կոս

04/06/2026
Նորություններ

Ուղիղ. 18 ադարների գործով դատական հերթական նիստն է

04/06/2026
Նորություններ

Ընտրություններից առաջ իշխանությունն օգտագործում է բոլոր հնարավոր լծակները. քաղաքագետ

04/06/2026
Հաջորդ գրառումը

Լոնդոնի մետրոյում Շուշին ադրբեջանական ներկայացնող պաստառները հանվում են․ դեսպանություն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական