Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Շուրջ 300,000 ադրբեջանցի վերադարձի հարցով պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը. Ալիև

1980-1990-ականներին Հայաստանից հեռացած շուրջ 300,000 ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի, վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն. այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Նրանք վերադառնալու իրավունք ունեն: Հայաստանի ղեկավարությունից դեռ պատասխան չենք ստացել, թե ինչպես են տեսնում ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողեր վերադառնալու գործընթացը», – ասել է նա: