Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Շուտով նույն «աչքալուսանքը» կստանան պանրագործներն ու մնացածները․ Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը գրում է․

«Ես մենակ մի բան չեն հասկանում:
Հիմա, վերջը, մեր ձուկը բոմբ ձուկ ա, ռսները չեն առնում, եվրոպացիները կառնե՞ն, թե՞ մեր ձուկն այնքան վատն է, որ անգամ մենք չպետք է ուտենք, էլ ուր մնաց ռուսները կամ, առավել ևս, եվրոպացիները:

Միշտ այսպես է լինում, երբ չի գնահատվում խոսքի հնարավոր ազդեցությունը:

«Շնորհավորում եմ» ձուկ արտադրողներին, մի հայտարարությամբ էլ ավելի բարդացավ ձկան իրացման խնդիրը:

Ոնց էլ չլինի, երկրում կլինեն մարդիկ, որ կասեն. «ա, դե վարչապետը, որ չի ուտում, մի բան գիտի»:

Շուտով նույն «աչքալուսանքը» կստանան պանրագործներն ու մնացածները:

Հ.Գ. Մենք ունենք արտադրողներ ում արտադրած ձուկն իսկապես շատ որակով է և դրան զուգահեռ ունենք արտադրողներ, որոնց արտադրանքը, մեղմ ասած, չարժե օգտագործել: Թացն ու չորը, որ խառնում ես իրար, չորն է անցանկալի խոնավանում»: