Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Շուշիում ադրբեջանցու մեքենան վթարի է ենթարկվել. 5 ուղևորները ողջ-ողջ այրվել են

Ինչպես հաղորդում է APA-ն,  Էլվին Աբբասովի վարած Nissan Navara-ն կորցրել է կառավարումը.  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել։ Հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մեքենայի 5 ադրբեջանցի ուղևորները այրվել են։  

Վարորդը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Նշենք, որ տուժածները Արցախի օկուպացված տարածքում գործող ճանապարհաշինական ընկերություններից մեկի աշխատակիցներ են։