Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Շուշիի ճանապարհը վճարովի է լինելու

Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի տանող ճանապարհը վճարովի է լինելու. հայտարարել է Ադրբեջանի պետական ​​ճանապարհային գործակալության խորհրդի նախագահ Սալեհ Մամեդովը։

«Շուշիում ապագայում սպասվում է օտարերկրյա զբոսաշրջիկների մեծ հոսք, ուստի այս ճանապարհը վճարովի ենք դարձնելու, որպեսզի հավաքագրված միջոցներն ուղղվեն դրա պահպանմանը»,- ասաց նա։

 81,2 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունը կավարտվի 2024 թվականին։