Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

Ադրբեջանի նախագահ Ալիևն օկուպացված հայկական Ակնայում իր կնոջ հետ բացել է մուղամի կենտրոն։ Բացման առիթով ելույթում հայտնել է, որ Շուշին Ստեփանակերտին կապող ճոպանուղի է կառուցվելու. նախագծի համար աշխատանքներ են տարվում։

«Լաչին քաղաքում ճոպանուղու կառուցումը, հավանաբար, կսկսվի այս տարի։ Նմանատիպ նախագիծ կա նաև Քելբաջարում։ Այսինքն՝ դա հիանալի միջոց կլինի ինչպես զբոսաշրջության, այնպես էլ մարդկանց հարմարավետ տեղաշարժի տեսանկյունից», – հայտնել է Ալիևը։