Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Շոլցն անդրադարձել է Մասկի աղմկահարույց ժեստին. միլիարդատերն ի պատասխան կանցլերին «հիմար» է անվանել

SpaceX, Тesla ընկերությունների գործադիր տնօրեն և ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը մեկնաբանել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի խոսքերը գործարարի՝ Դոնալդ Թրամփի երդմնակալության ժամանակ նացիստական ​​ողջույնի նման ժեստի մասին։

«Եվրոպայում, Գերմանիայում կա խոսքի ազատություն, յուրաքանչյուրը կարող է ասել այն, ինչ ուզում է, նույնիսկ եթե միլիարդատեր է։ Բայց մենք չենք ընդունում, եթե խոսքը ծայրահեղ աջ ուժերին աջակցության մասին է»,- ասել է Օլաֆ Շոլցը՝ խոսելով ամերիկացի գործարարի ժեստի մասին։

Սրան ի պատասխան Մասկը X սոցիալական ցանցում գրել է.«Ամոթ քեզ, Օաֆ Շից»: «Oaf» բառը անգլերենից կարելի է թարգմանել որպես «հիմար»: «Շից» բառը ուղղագրությամբ մոտ է «շիթ» («կղանք») բառին։

Իլոն Մասկը հունվարի 21-ին ելույթ ունենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ժամանակ, երկու անգամ բեմից նացիստական ​​ողջույն հիշեցնող ժեստ է արել։ Այս ժեստը գրավել է միջազհային լրատվամիջոցների և քաղաքական գործիչների ուշադրությունը։ Մասկը նշել է, որ «դուք բոլորդ Հիտլերներ եք» ոգով մեղադրանքներն արդեն շատ հնացած են։