Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանգնել են դատապարտյալների վրա և մահակներով ծեծել». «Մենք դրան ծեծել չեք ասում, այլ ուժի կիրառում». պաշտոնյա

07/04/2025
- Իրավունք, ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ

Դատապարտյալներից մեկը ցանկացել է իր առավելությունն ընդգծել այլ դատապարտյալների նկատմամբ, քրեական ենթամշակույթի հետ կապված ազդեցություն ունենալ, և այդ համատեքստում որոշում է կայացվել տվյալ անձին տեղափոխել այլ ՔԿՀ, ինչը ՔԿԾ պրակտիկայում առաջին դեպքը չէ: Այս մասին այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ Հովհաննես Մարգարյանը՝ պաշտոնական մեկնաբանություն տալով, թե ինչ է կատարվել «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ում։

Նշենք, որ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ահազանգել էր, որ «օրեր առաջ ցմահ դատապարտյալների ջարդ են իրականացրել»։

«Այս դեպքում ևս մոտեցել են համապատասխան խուց և ասել, որ ինքը պետք է տեղափոխվի այլ ՔԿՀ: Այստեղից սկսվել է անհնազանդություն, քանի որ ծառայողները ներկայացրել են օրինական պահանջ, որը չի կատարվել դատապարտյալների կողմից, իսկ նրանք հիմնական իրավունքից բացի, ունեն նաև պարտականություններ, այդ թվում՝ հիմնարկի վարչակազմի օրինական ծառայողներին և ներքին կանոնակարգի պահանջներին ենթարկվելը։

Քանի որ տվյալ անձը հրաժարվել է կատարել օրինական պահանջը, հրահրել է անախորժ միջադեպեր, ինչի հիման վրա սկսել են այլ խցերից աղմկել՝ ի աջակցություն տվյալ անձի, թե ինչու եք մեր դատապարտյալին ուզում տեղափոխել այլ ՔԿՀ, սկսել են թակել դռները, ինչ-որ իրեր են այրել, ամեն դեպքում ծուխ է նկատվել խցերում, և այս պարագայում ՔԿՀ-ն զերծ է մնացել որևէ գործողությունից, հրավիրվել է հատուկ նշանակության ստորաբաժանում, որը ենթարկվում է անմիջապես ՔԿՀ պետին»,-ասաց նա:

Հովհաննես Մարգարյանի խոսքով՝ դատապարտյալներին տրվել է բավարար ժամանակ, որ կատարեն ՔԿՀ ծառայողների օրինական պահանջները, չկատարելուց հետո կիրառվել է ֆիզիկական ուժ՝ ձեռքի հնարք։

 «Երբ ասվում է ֆիզիկական ուժ, միանգամից բոլորն այստեղ հասկանում են, որ դա ծեծն է, բայց ձեոքը ոլորելը ևս համարվում է ֆիզկական ուժ: Կոտրվածք ոչ մի անձի մոտ չկա, կապտուկներ եղել են, քանի որ այդ անձինք շարունակել են ցույց տալ դիմադրություն, չեն ենթարկվել օրինական պահանջներին»:

Իրավապաշտպան  Ժաննա Ալեքսանյանը հակադարձեց, որ իրեն 5-6 հոգի ասել են, որ գցել են գետնին, կանգնել նրանց վրա և մահակներով ծեծել, խոշտանգել են ուղղակի:

«Դա ծեծել չենք ասում, ասում ենք՝ ֆիզիկան ուժի կիրառում»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:

Ժաննա Ալեքսանյանը նաև հայտարարեց, որ առևանգված Դավիթ Մինասյանը հավատացյալ է․«Ինքը ոչ մի կապ չունի քրեական ենթամշակույթի հետ, որ դրա համար իրեն տեղափոխեն»։

Նախորդ գրառումը

Ինչ-որ մեկը երգել է «Доля воровская»-ն, դուբինկայիվ խփել են, ասել՝ «Պիտի երգեք «Господа офицеры»-ն. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ջարդի հետքերով

Հաջորդ գրառումը

Արցախցիների իրավունքների պայքարը նույն հայերի իրավունքների պայքարն է. Հովհաննես Իշխանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026
Նորություններ

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026
Նորություններ

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026
Հաջորդ գրառումը

Արցախցիների իրավունքների պայքարը նույն հայերի իրավունքների պայքարն է. Հովհաննես Իշխանյան

Լրահոս

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին, որն...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական