Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր մոտեցում ՆԶՊ դասավանդելուն Հայաստանում․ «Փոքրիկ իշխան» կրթահամալիրում նոր ռազմագիտության լսարան է ստեղծվել

27/04/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

27/04/22, Երևան: «Կրթված սերունդը՝ հզոր հայրենիքի երաշխիք» նախագծի շրջանակում Երևանի «Փոքրիկ իշխան» կրթահամալիրում նոր ռազմագիտության լսարան է վերաբացվել՝ ի հիշատակ կրթահամալիրի շրջանավարտ, Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Արթուր Ասատրյանի, և անվանակոչվել նրա անունով։

Այսուհետ ռազմագիտության դասերն այստեղ անցկացվելու են նոր, դիդակտիկ պարագաներով և համակարգչային տեխնիկայով հագեցած ռազմագիտության լսարանում, որտեղ նաև ներդրվել է ինտերակտիվ լազերային հրաձգարան։ Հրաձգարանը արտոնագրված արտադրանք է, ունի ծրագրային ապահովում, անվտանգ է առողջության համար և  նախատեսված է դասարանային պայմաններում կիրառման համար։

Կրթահամալիրը նաև վերջերս հուշագիր է ստորագրել Մեծն Տիգրան աշխարհազորային գնդի հետ․ կրթահամալիրի աշակերտների համար կազմակերպվելու են դասընթացներ, հանդիպումներ, սեմինարներ, դաշտային մարզումներ ու պարապմունքներ, որոնք կանցկացվեն աշխարհազորային գնդի ուսումնական կենտրոնում։

 Լսարանը վերանորոգելու համար դպրոցի ներկայացուցիրները դրամահավաք են անցկացրել «ռեԱրմենիա» համագործակցության հարթակում։

Բացման ելույթի իր խոսքում կրթահամալիրի տնօրեն Մարիա Խախամյանը նշեց․ «Այս նախագծի նպատակն է կրթել ֆիզիկապես ու բարոյապես առողջ, հայրենասեր, ոչ ստանդարտ և արտակարգ իրավիճակներում գրագետ ու արագ կողմնորոշվող, առաջին բուժօգնության,  ինժեներական, կապի և տեղեկատվական անվտանգության, և այլ կարևոր գիտելիքների տիրապետող, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ սերունդ։ Այս նախաձեռնությունն ուղղված է ժամանակի պահանջներից բխող գաղափարը կյանքի կոչելուն և միտված՝ համախմբելու ողջ կրթական համայնքը»։

 Լսարանն ու ծրագիրը նախատեսված են 8-12-րդ դասարաններերի աշակերտների համար։ Այս պահին կրթահամալիրում այդ դասերին հաճախելու է 80  աշակերտ։ Սակայն հնարավոր է ծրագիրը տարածվի նաև այլ դպրոցների վրա։ Լսարանը նաև բաց կլինի այլ դպրոցների աշակերտների համար։

«ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է։ Այն հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։ «ռեԱրմենիա»-ն իր հերթին ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։

Կոնտակտային անձ՝   Անժելա Ալեքյան,

Հեռ՝   091 34 94 00 Էլ.հասցե՝   info@rearmenia.com

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկշաբաթյա արձակուրդ է գնում

Հաջորդ գրառումը

«Սա պոռնոգրաֆիա է»․ Հրապարակում պատռեցին և աղբամանը նետեցին Փաշինյանի գիրքը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

«Սա պոռնոգրաֆիա է»․ Հրապարակում պատռեցին և աղբամանը նետեցին Փաշինյանի գիրքը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական