Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Նիկոլ, ավարտիր բանակցային բոլոր փաստաթղթերի «սկանավորումը» եւ հրապարակիր դրանք. Արմեն Աշոտյան

Նիկոլ, քո հանցավոր գործունեության արդյունքում այսօր վերջնականապես լուծարվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Մեր շահերի հաշվին դու հերթական նվերը մատուցեցիր Ալիեւին։

Վստահեցնում եմ քեզ, որ այս դրվագի հետ կապված մանրամասները ի հայտ կգան եւ տեղ կզբաղեցնեն քեզ առնչվող մեղադրանքների շարքում։

Իսկ հիմա, ըստ քո իսկ կռուտիտի, ավարտիր բանակցային բոլոր փաստաթղթերի «սկանավորումը» եւ հրապարակիր դրանք։

Արագացրա՛։

Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ