Երեքշաբթի, Հունիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլը մեր ինքնիշխանությունը փոխեց ռուսի սապոգի հետ, Արցախը՝ թուրքի սապոգի հետ, իսկ 5000 տղաներին՝ կնոջ կաբլուկի հետ, Նիկոլի պահը գնաց։ Ճիշտը վերացավ։ Հիմա Նիկոլը սխալ է, մենք՝ ճիշտ («մենք» ասելով նկատի ունեմ բոլորին, բացի Նիկոլից)։

22/02/2021
- Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կար ժամանակ, երբ Նիկոլը ճիշտ էր, իսկ մենք՝ սխալ։ Ես ամենևին հղում չեմ անում հայտնի հայտարարության հայտնի ձևակերպմանը։ Ես նկատի ունեմ 2018-ի գարունն ու ամառը, երբ ժողովորդի մեծամասնության ընկալումներում, գոնե բառերի մակարդակով Նիկոլը ճիշտ էր, որովհետև այն, ինչ հայտարարում էր ականջահաճո էր, հետաքրքիր, նորովի, շատ անգամ՝ ճիշտ։ Նիկոլը ճիշտ էր, երբ պնդում էր, որ մեզ պետք է ազատ տնտեսություն, էժան գազ, արդարադատություն և արդարություն, ճիշտ էր, երբ հայտարարում էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ», երբ ասում էր, որ իր հենարանը միայն ժողովուրդն է։ Բոլորովին այլ հարց է, որ բոլորը մոռացան, թե ով է այդ խոսքերի հեղինակը. հեծանիվ քշող, թրաշով մեկը, որին մի քանի շաբաթ առաջ ոչ ոք բանի տեղ չէր դնում, հետո սկսեցին անվերապահ աջակցել։ Հավատում էին այնքան կուրորեն, որ խլացնում էին ցանկացած հիմնավոր կասկած, թե այդքանն անելու համար չէ՞ որ պետք էր տարրական գիտելիք ու ավելին։ Անցավ գրեթե 3 տարի։ Նիկոլի ճշտից ոչինչ չմնաց։ Նիկոլը սպանեց այդ ճիշտը, ինչպես սպանեց 5000 տղաների, փող աշխատեց կորոնավիրուսի դեմ պայքարում, սխալ հանեց փողոց փակողներին և խայտառակ արեց իրեն սատարած ինտելիգենցիային՝ ցույց տալով մի կարևոր բան. նա միշտ խաբել է ու երբեք էլ ճիշտ չի եղել:Երբ գոռում էինք, որ Նիկոլը խաբում է, ոչ ոք չէր ցանկանում ընդունել, որ Նիկոլի ամբիցիան Լֆիկի սրտի վարչապետ դառնալն է, որ իր ընտանիքում կա ավելի շատ չարի կոնցենտրացիա, քան ցանկացած սատանիստական սեկտայում, որ Նիկոլի կռիվը կառավարական ամառանոցում ապրելու համար է։ Նիկոլը առաջինը հասկացավ, որ իրականությունը կարևոր չէ, կարելի է լինել ճիշտ, բայց իրականությունից դուրս, իսկ հետո՝ հետոն կերևա։ Այդ պատճառով մեր ճիշտը շատերի համար սխալ էր, քանի որ կար պահ, երբ Նիկոլը ճիշտ էր, հետևաբար՝ մենք սխալ։ Իսկ հիմա, երբ Նիկոլը մեր ինքնիշխանությունը փոխեց ռուսի սապոգի հետ, Արցախը՝ թուրքի սապոգի հետ, իսկ 5000 տղաներին՝ կնոջ կաբլուկի հետ, Նիկոլի պահը գնաց։ Ճիշտը վերացավ։ Հիմա Նիկոլը սխալ է, մենք՝ ճիշտ («մենք» ասելով նկատի ունեմ բոլորին, բացի Նիկոլից)։ Նիկոլը սխալ է, որովհետև հիմա կռիվ է տալիս միայն պաշտոնի համար։ Արդեն ոչինչ չկա։ Կա միայն մահացու վիրավոր, արնաքամ լինող կենդանու կռիվ։ Եվ ես իրեն հասկանում եմ, քանի որ նա ունի երեք տարբերակ՝ գերեզման, բանտ կամ երկու հանգրվանների ժամանակավոր երկարացում, որով զբաղվում է հիմա։ Նա փորձում է ամեն գնով երկարացնել իր իշխանությունը։ Ուղղակի ժամանակ ձգելով իր՝ բանտում հայտնվելու հնարավորությունը պակասում է՝ հօգուտ առաջին տարբերակի։ Հասկանո՞ւմ է Նիկոլը այդքանը, վստահ եմ՝ այո։ Նայեք նրա աչքերի մեջ։ Նայեք նրանց աչքերի մեջ։ Բեղավոր Անդոնի հայացքի մեջ, երբ խոսում է քաղաքացիների վրա կրակելու մասին է, նայեք վախեցած աներձագի կամ չարությամբ լցված Աննայի հայացքին։ Նրանք գիտեն, որ սխալ են։ Իսկ մենք գիտենք, որ ճիշտ ենք։ Ճշտի համար արժի նույնիսկ նստել, որն անում է իմ ընկեր Արա Սաղաթելյանը՝ հետպատերազմյան առաջին քաղբանտարկյալը։ Արժի նստել թեկուզ ամենահիմար ու անհեթեթ մեղադրանքով։ Եվ շատ խորհրդանշական է, որ Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի ջարդերի միջազգային լոբբիստին նստացրեց ադրբեջանցիների սրտի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նաև շատ խորհրդանշական է, որ այս գործը «ծնեց» շիզոֆրենիա ախտորոշմամբ բանակից ազատված Տարոն Չախոյանը, իրականացրեց պետությանն ու անգամ Նիկոլին դավաճանած Աբազյանը, գործը «կարեց» իր էությանը համահունչ ազգանունով քննիչ Փթուկյանը, իսկ գործը դակեց «Էրատո» ջոկատի արդեն պատվավոր անդամ մի դատավոր։ Այս ամենի հիմքում չարությունն է և անհույս ապագան։ Իսկ ի՞նչ փոխվեց Արիկի կալանավորումից հետո։ Շատ բան. մենք ավելի ճիշտ ենք, իսկ Նիկոլն ավելի սխալ։ Ավելի անապագա։ Ու քանի դեռ նա վերջին ճիգերն է գործադրում իշխանությունը պահելու համար ապագայից զրկված են նաև Հայաստանն ու Հայաստանի ժողովուրդը։ Եվ համազգային նվաստացումների ու խայտառակությունների այս շղթան չի ավարտվելու՝ Աբու Դաբիի հայկական տաղավարի ողորմելի վիճակը վկա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարտակերտցիները փակել են ադրբեջանական շարասյան ճանապարհը

Հաջորդ գրառումը

Սեփական ժողովրդի վրա կրակելը երևի թե թավշյա հեղափոխության սրբազան «իրավունքն» է. Արտակ Զաքարյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Անհապաղ վերացնել Արթուր Օսիպյանի խափանման միջոց կալանավորումը. ՀԿ-ների պահանջը` գլխավոր դատախզից

02/06/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԴանիայիԱվետարանական Լյութերական եկեղեցու ուխտավորներին

02/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Թրամփի ուղու» շնորհիվ մենք կկարողանանք օգնել ամրապնդել Ադրբեջանի դիրքերը՝ որպես Միջին միջանցքի հիմնական հանգույց. ԱՄՆ պետքարտուղարի օգնական

02/06/2026
Նորություններ

Դատարանը վերադարձրեց Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար

02/06/2026
Հաջորդ գրառումը

Սեփական ժողովրդի վրա կրակելը երևի թե թավշյա հեղափոխության սրբազան «իրավունքն» է. Արտակ Զաքարյան

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
Նորություններ

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Գեղամ Մանուկյան

01/06/2026

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը գրում է. «Նոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է հայկական (իմա՝ իրենց, ՔՊ)...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրության գնալը պարտադիր է, եթե ցանկանում ենք կասեցնել Հայաստանի ներկա կործանարար ընթացքը. Արմեն Այվազյան

02/06/2026

Ինձ հաճախ հարցնում են, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ում կառաջարկեի քվեարկել։ Այս հարցին հստակ պատասխանել չեմ կարող, քանի որ ինքս...

ԿարդալDetails
Նորություններ

Եթե Ալենը ճիշտ է ասում, բա դավաճանությունը էլ պոզով ու պոչո՞վ է լինում… Արա Պողոսյան

01/06/2026

Եթե Ալենը ճիշտ է ասում, բա դավաճանությունը էլ պոզով ու պոչո՞վ է լինում... Եթե հայկական կողմն է պահանջել հանձնել թշնամուն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական