Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիգերիան ազատ է արձակել Binance-ի թոփ մենեջեր Տիգրան Ղամբարյանին. Պետդեպը շնորհակալություն է հայտնել

25/10/2024
- Միջազգային, Նորություններ

Նիգերիայի հակակոռուպցիոն գործակալությունը հանել է փողերի լվացման գործով մեղադրանքները Binance թվային արժույթի փոխանակման բորսայի թոփ մենեջեր Տիգրան Ղամբարյանի դեմ՝ ութ ամսվա կալանավորումից հետո նրան ազատ արձակելով բանտից, հայտնում է bbc.com-ը:

ԱՄՆ քաղաքացի Տիգրան Ղամբարյանը ձերբակալվել էր փետրվարին Նիգերիա գործուղման ժամանակ, և ավելի ուշ նրան և Binance-ին մեղադրանք էր առաջադրվել 35,4 միլիոն դոլարի լվացման համար, ինչը նրանք հերքել են:

40-ամյա տղամարդը ղեկավարում էր ֆինանսական հանցագործությունների վերահսկման բաժինն աշխարհի ամենամեծ կրիպտո բորսայում, որին Նիգերիան մեղադրում է իր վերջին տնտեսական ցնցումների մեծ մասի համար:

Նիգերիան թվային հարթակին, որտեղ ներդրողները կարող են գնել, վաճառել և առևտուր անել կրիպտոարժույթներով, մեղադրում է փոխարժեքների և արժույթի սպեկուլյացիաների ֆիքսման համար, որոնք հանգեցրել են տեղական արժույթի ազատ անկմանը:

Ինչ վերաբերում է Ղամբարյանին, ապա նրա ազատ արձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տեղի դատախազները հանել են նրա դեմ մեղադրանքները՝ վկայակոչելով միջազգային և դիվանագիտական պատճառները:

ԱՄՆ պետքարտուղարությունը շնորհակալություն է հայտնել Նիգերիային իր քաղաքացուն ազատ արձակելու համար:

«Միացյալ Նահանգները շնորհակալություն է հայտնում Նիգերիայի կառավարությանն ԱՄՆ քաղաքացի Տիգրան Ղամբարյանին բժշկական հիմքերով ազատ արձակելու համար՝ թույլ տալով նրան վերադառնալ ԱՄՆ՝ ստանալու իրեն անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնությունը», – ասվում է հաղորդագրությունում:

Ղամբարյանի դեմ մեղադրանքները պաշտոնապես հանվել են Աբուջայի դատարանում, և Նիգերիայի տնտեսական և ֆինանսական հանցագործությունների հանձնաժողովի դատախազն ասել է, որ գործն ավելի շատ առնչվում է Binance Holdings Limited-ի՝ Ղամբարյանի գործատուի, քան անձամբ նրա հետ: Ազատ արձակվելուց հետո Binance-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Թենգն ասել է, որ թեթևացում է զգում: Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր անխոնջ աշխատել են Ղամբարյանի ազատ արձակման համար։

Նախորդ գրառումը

Արտակարգ դրությամբ կարող են նոր քվեարկություն նշանակել․ աղմկահարույց փոփոխություն․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Ուղիղ. Խորհրդարանական ճեպազրույցներ – 25.10.2024

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Նորություններ

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026
Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Հաջորդ գրառումը
Question and answer session between the RA Government and National Assembly took place at the RA NA

Ուղիղ. Խորհրդարանական ճեպազրույցներ - 25.10.2024

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական