Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Նեպալում բանակցություններ են ընթանում ժամանակավոր առաջնորդ ընտրելու համար. առաջատար թեկնածուն նախկին գլխավոր դատավորն է

Նեպալի բանակը վերսկսել է բանակցությունները ցուցարարների հետ՝ ժամանակավոր առաջնորդի վերաբերյալ:

Նախկին գլխավոր դատավոր Քարկին առաջատարն է:

Բողոքի ցույցի մասնակիցները Քարկիին անվանում են անվախ, ազնիվ առաջնորդ։

Զինվորականները շարունակում են պարեկել Կատմանդուի փողոցներում՝ հսկելով, որ բախումներ ու անկարգություններ չլինեն։

Նշենք, որ վերջին օրերի զանգվածային ցույցերի ժամանակ զոհվել է 26 մարդ, հարյուրավորները վնասվածքներ են ստացել։ Սեպտեմբերի 9-ին Նեպալի բանտերից փախել է 7.500 կալանավոր։

Խանութներն ու դպրոցները փակ են, մյուս  ծառայությունները դանդաղորեն վերսկսվում են։

Նեպալի բանակը բանակցություններ է վարում երիտասարդ ցուցարարների հետ՝ վարչապետի հրաժարականին հանգեցրած բողոքի ցույցերից հետո ժամանակավոր առաջնորդ ընտրելու համար: Նախկին գլխավոր դատավոր Սուշիլա Քարկին առաջատար թեկնածուներից է, սակայն ցուցարարների շրջանում կան տարաձայնություններ նրա թեկնածության վերաբերյալ: