Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Նախադրյալներ ենք ստեղծում կրկին ունենալու հարուստ և աղքատ կուսակցություններ և հնարավոր կեղտոտ փողերի շրջանառություն. Սոնա Այվազյան

Հավասար մրցակցային դաշտ սահմանելով՝ պետք է խուսափել իրավիճակներից, երբ  հարուստ կուսակցությունները կարող են հաղթել ընտրապայքարում, իսկ աղքատ կուսակցություններին որևէ շանս չտվի լրացուցիչ գումարներ հայթայթել և շահել ընտրությունները։ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

«Մենք նախադրյալներ ենք ստեղծում կրկին ունենալու հարուստ և աղքատ կուսակցություններ և հնարավոր կեղտոտ փողերի շրջանառություն։ Սցենարներից մեկն այնէ , որ արտասահմանից կարող են տրվել գումարներ ինչ-որ քաղաքացիների, որոնք վստահաբար այդքան գումար չեն վաստակում, և նրանք էլ մուտք անեն այդ կուակցությունների  հաշվեհամարներին։ Սա շատ անընդունելի է և ստեղծում է լուրջ կոռուպցիոն ռիսկերի հնարավորություն։

Կարծում ենք՝ անընդունելի է, որ փոքր կուսակցությունները չեն մասնակցել այս քննարկումներին, և նստում ու կոնսենսուսի են գալիս միայն հարուստ կուսակցությունները։ Կարծում ենք՝ սա պետք է վերանայվի»,- ասաց Այվազյանը։

Նա միաժամանակ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բաց է մնում ընտրությունների ընթացքում մուտքերի օրինակությունը։