Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Տավուշի մարզի սահմանապահ Չինարի գյուղ(տեսանյութ)

08/08/2020
- Նորություններ, Տեղական

Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահ​ ​ Արմեն​ Սարգսյանը​ Տավուշի​ թեմի​ առաջնորդ​ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ուղեկցությամբ​ այցելել​ է​ Չինարի​ սահմանամերձ​ գյուղ:​

Չինարին Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի ամենաթեժ կետում է, անմիջապես գյուղի հարևանությամբ ադրբեջանական ռազմական դիրքերն են: Գտնվելով ադրբեջանական կողմի մշտական հսկողության ներքո՝ գյուղը հակառակորդի պարբերական կրակահերթերի թիրախն է: Չինարին անցյալ​ ամիս​ հայ-ադրբեջանական​ սահմանի​ հյուսիս-արևելյան​ հատվածում​ Ադրբեջանի​ կողմից​ սանձազերծած​ ռազմական​ գործողությունների​ կիզակետում​ էր​ և​ ենթարկվել​ էր​ հրետակոծության​ հակառակորդի​ կողմից:

Նախագահ Սարգսյանն այցելել է​ Չինարի​ի դպրոց,​ որի շենքը զգալիորեն տուժել էր հրետակոծության հետևանքով, վնասվել էր նաև գույքը: Նախագահ​ Սարգսյանի​ որդիների՝​ Հայկ​ և​ Վարդան​ Սարգսյանների​ նվիրատվութ​յամբ դպրոցին հատկացվել են գույք​ (սեղաններ,​ աթոռներ,​ պահարաններ),​ ​ինչպես​ նաև​ համակարգչային​ տեխնիկա:​ Դպրոցների աշակերտներին համակարգչային​ տեխնիկայով ապահովելու​ ​ ծրագիրը, որն​ իրականացնում են​ Հայկ և Վարդան Սարգսյանները, նպատակ ունի Հայաստանի տարբեր մարզերի և Արցախի երեխաներին կապել Սփյուռքի իրենց հասակակիցների հետ, շփումներ ստեղծել​ ​ Հայաստանի և Սփյուռքի կրթական հաստատությունների​ ու սաների միջև: Հանրապետության նախագահի տիկնոջ՝​ Նունե Սարգսյանի​ «Գրչի ընկեր» նախաձեռնության շրջանակում Չինարիի դպրոցը և դպրոցականները ևս հնարավորություն կունենան կապեր հաստատել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր դպրոցների և աշակերտների հետ՝ սկսելով յուրօրինակ համագործակցություն:

Կարևորելով երեխաների հանդեպ մշտական ու շարունակական ուշադրությունը՝ Հանրապետության նախագահը կրկին պատրաստակամություն է հայտնել աջակցել նրանց և՛ որպես նախագահ, և՛ որպես անհատ, և՛ որպես Սարգսյան ընտանիք։ «Ես ինչ-որ իմաստով դարձել եմ այս դպրոցի և գյուղի բարեկամը։ Համարեք, որ սա նաև իմ դպրոցն է, և եթե խնդիրներ կան, ինձ ասեք։ Խոսքը նաև գյուղին է վերաբերում»,-նշել է նախագահը: Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմը կլուծի դպրոցի ջեռուցման խնդիրը:

Նախագահ Սարգսյանը շրջել է դպրոցում, առանձնակի ջերմությամբ զրուցել իր վաղեմի փոքրիկ բարեկամների՝ չինարեցի երեխաների հետ, որոնց հանդիպել էր անցյալ տարի, նախ՝ կրկին Չինարիում, ապա՝ իր նստավայրում:

Մարզի, գյուղի հոգևոր և աշխարհիկ ղեկավարների հետ զրույցում նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել սահմանապահ տավուշցիներին’ մեր զինված ուժերի հետ միասին պետական սահմանն ամուր պահելու համար:

Միևնույն ժամանակ, նախագահն ասել է, որ մարդիկ, որոնք ապրում են այս գեղեցիկ բնաշխարհում, շատ ավելի խորն են ու բնական, քան մեզնից շատերը։ «Այստեղ դրախտ է: Մարդիկ դրախտում են ապրում, իսկ մեր հայրենակիցներից շատերը տեղյակ չեն, որ դրախտը մեր կողքին է,- ասել է նախագահը՝ հորդորելով գալ ու տեսնել այն, որովհետև հայրենասիրությունը հայրենիքի սահմանները պաշտպանելուց բացի նաև հայրենիքը ճանաչելն է։ -Այս դրախտի մեջ նաև հսկայական կրթական դրախտ կա՝ մեր ժողովրդի պատմությունը, ժառանգությունը»: Այդ համատեքստում նախագահը ներկայացրել է մեր հաջողության բանաձևը, որը շատ պարզ է։ «Մենք հաղթելու ենք, եթե բոլորս միասին ենք, միասնական Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,– ասել է նա: -Ես շատ լավատես եմ և վստահ՝ բոլոր դժվարությունները հաղթահարելու ենք մեր միասնականությամբ։ Մեր հանճարները պարբերաբար ասել են այս մասին։ Մենք դպրոցում մեր ազգային միասնության մասին բանաստեղծություններ ենք անգիր սովորում։ Սակայն կարծում եմ՝ դրանք արտասանելուց, իմանալուց, գիտակցելուց, վերլուծելուց այն կողմ, կա նաև պարզապես զգալու խնդիր, որ քո կողքի հայ մարդը քո եղբայրն է կամ քույրը։ Այդ դեպքում այս կյանքում ոչ ոք քեզ չի կարող հաղթել։

Այն մարդկայինը, որ մենք ունենք մեր հարևանի, ընկերոջ, համագյուղացու նկատմամբ, շատ մեծ արժեք ունի։ Այդ արժեքը հաճախ չի գնահատվում, չենք գնահատում այն, թե ինչ հարստության մեջ ենք ապրում, որը մարդկային հարստությունն է, մեր բնությունը»:

Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով Չինարիի դպրոցի տնօրենին և ուսուցիչներին՝ իրենց կարևոր առաքելության համար, նախագահ Սարգսյանը նշել է, որ սահմանամերձ գյուղում ուսուցիչ, տնօրեն կամ գյուղապետ լինելը միայն աշխատանք չէ, այլև առաքելություն է։ Հանրապետության նախագահը նաև շնորհակալություն է հայտնել չինարեցիներին և բոլոր սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ ընդգծելով, որ մեր սահմանները պաշտպանված են ինչպես մեր քաջարի բանակի բարձր մարտական պատրաստականության, այնպես էլ սահմանամերձ գյուղերի սահմանապահ բնակիչների կամքի ու տոկունության շնորհիվ:​ ​

Նախորդ գրառումը

Բողոքի ցույցի մասնակիցները Սոֆիայի կենտրոնը շրջափակեցին վրաններով

Հաջորդ գրառումը

Մհեր Դավիդյանցի՝ աշխատանքից ազատվելու հանգամանքները մեկնաբանում է ԱՆ-ը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026
Նորություններ

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026
Նորություններ

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026
Հաջորդ գրառումը

Մհեր Դավիդյանցի՝ աշխատանքից ազատվելու հանգամանքները մեկնաբանում է ԱՆ-ը

Լրահոս

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին, որն...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական