Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

ՄՔԴ-ը Շոյգուին և Գերասիմովին ձերբակալելու օրդեր է տվել

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ)  օրդեր է տվել ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուին, ինչպես նաև Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին ձերբակալելու համար։

 Շոյգուն և Գերասիմովը, իբր, պատասխանատու են քաղաքացիական օբյեկտների թիրախավորման, խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական օբյեկտներին կողմնակի վնաս պատճառելու և անմարդկային գործողությունների համար:

«Օդերները տրվել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համատեքստում ենթադրյալ միջազգային հանցագործությունների համար, որոնք կատարվել են առնվազն 2022 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև առնվազն 2023 թվականի մարտի 9-ը» ,- ասվում է դատարանի մամուլի հաղորդագրության մեջ։

«Կան ողջամիտ հիմքեր ենթադրելու, որ նրանք անհատապես քրեական պատասխանատվություն են կրում վերոհիշյալ հանցագործությունների համար՝ համատեղ և/կամ այլոց միջոցով գործողություններ կատարելու, հանցագործությունների կատարման հրաման տալու և/կամ իրենց հրամանատարության տակ գտնվող ուժերի նկատմամբ համարժեք վերահսկողություն չկատարելու համար»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Միջազգային քրեական դատարանը, մասնավորապես, որպես  հանցագործություն ներառել է հրթիռային հարձակումները ուկրաինական էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքների և այլ քաղաքացիական օբյեկտների վրա:

2023 թվականի մարտին ՄՔԴ-ն նաև Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։