Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մտավորականներս ո՞ւմ խոսքին ենք սպասում կամ ինչի՞ն ենք սպասում, հրաշքի՞ ենք սպասում. Կարո Վարդանյան

12/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ցանկացած հասարակության, ժողովրդի ծնկի բերելու համար առաջին հերթին  թիրախավորում են ազգային արժեքները։ Առավել ևս այնպիսի ժողովրդի, ով ունի հարուստ մշակույթ, մշակութային ժառանգություն, ոչ միայն թիրախավորում են, դարձնում են ծաղրուծանակի առարկա»,- երեկ Ֆրանսիայի հրապարակում մշակութային գործիչների մասնակցությամբ քննարկման ժամանակ ասաց գրող, գրականագետ Կարո Վարդանյանը։

Ըստ նրա, այստեղ նաև մեծ է արվեստի, գրականության գործիչների, գիտության գործիչների մեղքը, մեղավորությունը, նրանց նահանջը,  հետընթացն ակնհայտ է, ինչը ներելի չէ։

«Եթե հանրությունն արդեն շաբաթներ շարունակ տասնյակ հազարներով գալիս է այստեղ կամ լրատվամիջոցներով սպասում է մտավորականի, գիտության գործչի խոսքին, ապա մենք՝ մտավորականներս, ո՞ւմ խոսքին ենք սպասում կամ ինչի՞ն ենք սպասում։ Հրաշքի՞ ենք սպասում»,- ասաց Կարո Վարդանյանը՝ հիշեցնելով, որ  բոլոր այսպիսի պատմական, վերազարթոնքի պահերին առաջին շարքում  պարտադիր միշտ եղել են մտավորականները, գիտության, արվեստի գործիչները։

Նա նշեց, որ այստեղ հավաքված մտավորականներով իրար լավ են ճանաչում, մշտապես առաջին պլանում են, բայց չէ՞ որ հանրության մի գերակշռող մասը զբաղված է գրականության, մշակույթի, արվեստի, գիտության դաշտում, բայց՝ ո՞ւր են նրանք։

«Չեմ ասում որպես նախատինք, քանի որ, երբ քննադատական խոսք ես ասում, քո գործընկերներն են, նեղանում են, թշնամանում են, բայց  որդեգրել են այդ իներտ կեցվածքը՝ թող փոթորիկներն անցնեն, հետո կգան ջրի երես իբր թե արդարանում են, որ իրենք իրենց գործով են զբաղում։

Ոչ, իրենց, մեր գործը հենց սա է։ Ինչպե՞ս կարող է մտավորականն անհաղորդ լինել իր երկրի ճակատագրին այն էլ այնպիսի հանգրվանում, երբ մենք ապրում ենք ամենաողբերգական մի ժամանակաշրջան։

Պատասխան ունենք տալու  սերունդների, պատմության առաջ։ Այսպիսի կրավորական կեցվածքը ներում, արդարցում չունի»,- ասաց Կարո Վարդանյանը։

panorama.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Կարմիր բերետավորներից» մի քանի հոգի ազատման դիմում է գրել. Հայկ Մամիջանյան

Հաջորդ գրառումը

Նիկոլը 2018թ. մայիսի 12-ին առաջին անգամ մտավ ՊՆ, այսօր բանակը արնահոսող վերք է դարձել. Արտակ Զաքարյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026
Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլը 2018թ. մայիսի 12-ին առաջին անգամ մտավ ՊՆ, այսօր բանակը արնահոսող վերք է դարձել. Արտակ Զաքարյան

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական