Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մտահոգված է Թուրքիայի հրեական համայնքը. “Մեզ օտարականի տեղ են դնում”

29/05/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այդ մասին “Deutsche Welle”-ի մայիսի  24-ի համարում գրել է Բուրջու Քարաքաշը: Նա այդ մտահոգությունը պայմանավորում է Գազայի հատվածի դեմ Իսրայելի սանձազերծած պատերազմով: Թերևս դրանով էլ շրջանցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինչպես Իսրայելին, այնպես էլ հրեաներին հասցեգրած սանձարձակ հայտարարությունները, դրանց հակասեմական բնույթն ու թուրք հասարակության մոլեռանդ զանգվածներին երկրում իշխող “Արդարություն և բարգավաճում” կուսակցության շուրջը համախմբելու նկատառումները:

Համենայն դեպս, Քարաքաշի հոդվածը հետաքրքրական է Թուրքիայի հրեական համայնքի մասին մեր պատկերացումներն ամբողջացնելու, ինչպես նաև նրա առջև ծառացած խնդիրներին ծանոթանալու առումներով: Ահա թե ինչ է գրել գերմանական թերթի թուրք թղթակցուհին.

“Քաղաքական զարգացումների հետևանքով հակասեմականության բորբոքումը Մերձավոր Արևելքում, խիստ անհանգստացրել է Թուրքիայի հրեական համայնքին: Հեղինակ Կարել Վալանսին դրա առնչությամբ ասում է, որ երկրում “քաղաքացիություն” հասկացության թյուր ըմբռնումը խթանում է համայնքի անհանգստությունը: Ապա շարունակում՝ “Կարող եք պատկերացնե՞լ թուրքական մի հրեայի, որը կյանքում  երբեք չի եդել Իսրայելում, բայց Թուրքիայում իրավահավասար քաղաքացի չէ, կարծես Իսրայելի դեսպանը լինի, հաշիվ են պահանջում նրանից”:

Վերջին օրերին հրեաները Թուրքիայում Իսրայել-Պաղեստին բախումների պատճառով ենթարկվում են ազգայնամոլ հալածանքների: Նրանցից է նաև Թուրքիայի հրեաների հրատարակած “Շալոմ” թերթի հեղինակ Կարել Վալանսին, որը դարձել է թուրքական տպագիր և էլեկտրոնային մամուլի սպառնալիքների թիրախ: Օր. մարտ ամսին իսլամամետ “Թաքվիմ” թերթը “Թուրքիայում գործող հրեա լրագրող” խոսքերով թիրախավորել էր նրան, իսկ մայիսին գրել էր, թե Վալանսին պաշտպանում է սիոնիստական Իսրայելին: 

Որպես “օտարական” դիտարկվելը խիստ անհանգստացրել է Վալանսիին: Շատերն են զարմանում, որ նա մաքուր թուրքերեն է խոսում և Թուրքիայի քաղաքացի է: Ոմանք նրան նույնիսկ առաջրկելեն դավանափոխ լինել: Ավելին, անգամ ասել են, թե եթե դավանափոխ լինելու մտադրություն չունես, ինչո՞ւ բնակություն չի հաստատում Իսըայելում, որ ապրի դավանակիցների հետ:

1927թ. մարդահամարի տվյալներով Թուրքիայում բնակվում էր 81 հազար հրեա, ներկայումս այդ թիվը հրեական համայնքի հաշվարկով կրճատվել է 17 հազարի, շարունակում է տարեց տարի կրճատվել: Դրա պատճառը հրեաներ  հակասեմականությամբ պայմնավորված արտագաղթն է այլ երկրներ, մասնավորապես Իսրայել:

Թուրք ազգայնամոլների թիրախներից է նաև ժամանակին “Եվրոտեսիլում” Թուրքիան ներկայացրած երգիչ Ջան Բոնոմոն: Նրան հաճախ ինտերնետային նամակներ են ուղարկում “երանի, թե դուք էլ դատապարտեիք իսրայելին” բովանդակումբ և Պաղեստինի դրոշի պատկերներով: Ազգայնամոլների սպառնալիքներին ենթարկվողների թվում են հայտնվել Թուրքիայի հրեաների մեդիան: Թուրքիայի հրեական միակ թերթը հանդիսացող “Շալոմը” այդ մեդիայի գլխավոր ներկայացուցիչն է: Չնայած սպառնալիքների և անթաքույց ատելության, 73 ամյա “Շալոմը”, ինչպես խմբագրությունն է որոշել, շարունակելու է “հաշտության լեզվով խոսել” իր ընթերցողների հետ: Սակայն հակառակ “Շալոմի”, “Avlaremoz” կայքը աշխատում է ի չիք դարձնել Թուրքիայում հակասեմականություն չկա” պատրանքը: Այս կայքի աշխատակիցներն անցյալ շաբաթ նամակ են ստացել “դուք հրեաներդ աշխարհի ամենաստոր արարածներն եք” մակագրությամբ”:

Հակոբ Չաքրյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի և Արցախի ներքին ու արտաքին թշնամիները թող հիշեն, որ հատուցման պահ լինելու է. Ղարամյան

Հաջորդ գրառումը

Ի՞նչու ՊՆ նախարարը աշխատանքից չի հեռացվում. Ի՞նչու հիմա խրամատներ չեք փորում. Հրանտ Բագրատյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Այս տեսարանները գյումրեցիների վրա մարդ բերել էին, վախեցնելու գործիքակազմ, բայց գյումրեցիներին վախեցնել հնարավոր չէ. Մխիթարյան

20/10/2025
Նորություններ

Անժամկետ գործադուլ ենք հայտարարում. մեր ձայնն ենք բարձրացնելու, պահենք մեր քաղաքապետին. Գյումրիի փոխքաղաքապետ

20/10/2025
Նորություններ

ՔՊ-ն այդպես էլ չմարսեց այդ պարտությունը և ամեն գնով փորձելու է զավթել Գյումրին. Մհեր Մելքոնյան

20/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. «Մասկի շոու». ուժայինները Վարդան Ղուկասյանին շենքից հանել են՝ ջարդելով հետնամուտքերից մեկի դուռը և առևանագել

20/10/2025
Հաջորդ գրառումը

Ի՞նչու ՊՆ նախարարը աշխատանքից չի հեռացվում. Ի՞նչու հիմա խրամատներ չեք փորում. Հրանտ Բագրատյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս տեսարանները գյումրեցիների վրա մարդ բերել էին, վախեցնելու գործիքակազմ, բայց գյումրեցիներին վախեցնել հնարավոր չէ. Մխիթարյան

20/10/2025

Այս ամենը ոչ այլ ինչ է, քան վախի տարածում։ Փորձում են մարդկանց էմոցիոնալ առումով կոտրել, ցույց տալ ոստիկաանապետության ներկայությունը, լրագրողների...

ԿարդալDetails

Անժամկետ գործադուլ ենք հայտարարում. մեր ձայնն ենք բարձրացնելու, պահենք մեր քաղաքապետին. Գյումրիի փոխքաղաքապետ

20/10/2025

ՔՊ-ն այդպես էլ չմարսեց այդ պարտությունը և ամեն գնով փորձելու է զավթել Գյումրին. Մհեր Մելքոնյան

20/10/2025

Տեսանյութ. «Մասկի շոու». ուժայինները Վարդան Ղուկասյանին շենքից հանել են՝ ջարդելով հետնամուտքերից մեկի դուռը և առևանագել

20/10/2025

Ոչ ոք չի կարող ասել՝ Ղուկասյանը կաշառք վերցրել է, թե ոչ, բայց անմեղության կանխավարկածը ոտնահարվում է ՔՊ-ի կողմից. պատգամավոր

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական