Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշատախտակ է բացվել Մոնմարտրում՝ Փարիզի հենց սրտում, մեծ երգչի 100-ամյակի կապակցությամբ։
«Մոնմարտրը միշտ եղել է Փարիզի ամենաակտիվ, խորհրդանշական և գեղարվեստական թաղամասերից մեկը… Հայտնի իր բոհեմական մթնոլորտով և հարուստ գեղարվեստական ժառանգությամբ՝ Մոնմարտրը կատարյալ ընտրություն էր՝ հարգանքի տուրք մատուցելու Ֆրանսիայի ամենասիրված մշակութային գործիչներից մեկին», – ասել է «Ազնավուր» հիմնադրամի ղեկավար Միշա Ազնավուրը։
Արարողությանը ներկա էին մեծ շանսոնյեի որդին՝ նրա անունը կրող հիմնադրամի ղեկավար Միշա Ազնավուրը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ազնավուրի ընկերներն ու բազմաթիվ երկրպագուներ։
