Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Մոսկվայում ռուս սպայի մեքենան պայթեցրած անձը մեկնել է Թուրքիա

ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հաստատել է այն տեղեկությունները, որ Մոսկվայում ականապատ մեքենայի պայթյունի մեջ կասկածվողը մեկնել է Թուրքիա։

Նա նշել է, որ ԱԴԾ-ն աշխատում է Թուրքիայի հետ մեքենան պայթեցնեղին հայտնաբերելու և   ձերբակալելու համար։

Պայթյունն ուսումնասիրող Քննչական կոմիտեն տեղեկություն չի տրամադրել պայթուցիկները տեղադրողի մասին։ Գերատեսչությունը միայն նշել է, որ պարզել է կասկածյալի ինքնությունը։