Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Մոնմարտրում՝ Փարիզի հենց սրտում, բացվել է Ազնավուրի հուշատախտակը

Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշատախտակ է բացվել Մոնմարտրում՝ Փարիզի հենց սրտում, մեծ երգչի 100-ամյակի կապակցությամբ։

«Մոնմարտրը միշտ եղել է Փարիզի ամենաակտիվ, խորհրդանշական և գեղարվեստական ​​թաղամասերից մեկը… Հայտնի իր բոհեմական մթնոլորտով և հարուստ գեղարվեստական ​​ժառանգությամբ՝ Մոնմարտրը կատարյալ ընտրություն էր՝ հարգանքի տուրք մատուցելու Ֆրանսիայի ամենասիրված մշակութային գործիչներից մեկին», – ասել է «Ազնավուր» հիմնադրամի ղեկավար Միշա Ազնավուրը։

Արարողությանը ներկա էին մեծ շանսոնյեի որդին՝  նրա անունը կրող հիմնադրամի ղեկավար Միշա Ազնավուրը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ազնավուրի ընկերներն ու բազմաթիվ երկրպագուներ։