Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Մհեր Սահակյանի մանդատը տրվել է Արմինե Խերանյանին

Հայաստանի ԿԸՀ-ն հունվարի 14-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի մահվան մասին տեղեկացնող գրությունը։

Ազգային Ժողովի «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվել է նույն ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը մեկ շաբաթ առաջ ավտովթարից մահացել է։