Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Միջազգային Օլիմպիական Կոմիտեն նոր նախագահ ունի

Հունաստանի Կոստա Նավարինո քաղաքում ընթացող ՄՕԿ-ի («IOC») 144-րդ նստաշրջանում կայացած քվեարկության արդյունքում` ՄՕԿ-ի նախագահ ընտրվեց Զիմբաբվեից Քիրսթի Քովենթրին:  Նա առաջին կին նախագահն է ամբողջ պատմության ընթացքում: Լողորդ Քիրսթի Քովենթրին Աթենքի և Պեկինի  Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է:

«Տիկին Քովենթրին՝ Զիմբաբվեի երիտասարդության, արվեստի, սպորտի և հանգստի ներկայիս նախարարը, պատմություն է կերտել՝ դառնալով առաջին աֆրիկացին և առաջին կինը, ով ընտրվել է ՄՕԿ-ի նախագահ», – ասում է Ֆուտբոլի աֆրիկյան կոնֆեդերացիայի («CAF») նախագահ, դոկտոր Պատրիս Մոցեպեն։

ՄՕԿ-ի նախագահի պաշտոնի համար առաջադրված էր 7 թեկնածու: Մինչ այս Միջազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահի պաշտոնը 2013 թվականից զբաղեցնում էր օլիմպիական չեմպիոն, գերմանացի Թոմաս Բախը: