Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Միշելը Փաշինյանի հետ կհանդիպի այսօր երեկոյան, Ալիևի հետ` վաղն առավոտյան, եռակողմ հանդիպումը՝ կիրակի ժամը 13-ին

Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքում տեղադրված է նախագահ Շառլ Միշելի առաջիկա օրերի հանդիպումների ժամանակացույցը։

Բրյուսելում շաբաթ օրը եվրոպական ժամանակով ժամը 19-ին տեղի է ունենալու Շառլ Միշել-Նիկոլ Փաշինյան հանդիպումը։ Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պլանավորած է կիրակի առավոտյան ժամը 9-ին։

Կեսօրից հետո՝ ժամը 13-ին սկսվելու է Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Բրյուսելյան բանակցությունների նախաշեմին իրավիճակը կտրուկ սրվեց հայ-ադրբեջանական սահմանին։ Կողմերը հաղորդում են  զոհերի և վիրավորների մասին։