Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Մինչև ժամը 11-ը ոստիկանները հատուկ տարածք են տեղափոխել շրջանավարտների վարած 20 մեքենա. այսօր «Վերջին զանգն» է

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 11․00-ի դրությամբ, ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 20 տրանսպորտային միջոց, որոնցից 17-ի ղեկին եղել են անչափահասներ, երկու անձ մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի, մեկը՝ ոչ սթափ վիճակում։

Ոստիկանությունից հայտնում են, որ մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար չի արձանագրվել։