Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գարեգին Բ-ի՝ Արցախի վերաբերյալ պատգամը միանգամայն ողջունելի է. քաղաքագետ

06/01/2024
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կարևորագույն և ամենաերկարակյաց ազգային կառույցն է, որն անխաթար գործում է դարեր ի վեր։ Բնականաբար, եկեղեցու խոսքը դարեր շարունակ որոշիչ է եղել, և միանգամայն ողջունելի է եկեղեցու նվիրապետների՝ ազգային ուղերձներով հանդես գալու ցանկությունն ու վճռականությունը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձին, որ Արցախը մեզ համար երբեք անցյալ չի դառնալու, և մենք շարունակելու ենք այն փայփայել մեր սրտում ու հոգում։

«Միաժամանակ ցավալի է, որ Գարեգին Երկրորդը չունի այն բավարար համաժողովրդական հեղինակությունը, որը պետք է լուրջ և հիմնավոր կշիռ հաղորդեր իր խոսքին։

Մենք կտեսնենք, որ ազգուրաց և պետականակործան ՔՊ-ն ի պատասխան կկիրառի Կաթողիկոսի անձնական կյանքին վերաբերող կամ նրա հեղինակությունը երկու տասնամյակ խաթարող որոշ գործիքներ, ինչն, իհարկե, ազնիվ չէ։ Որովհետև մենք պետք է տարանջատենք Կաթողիկոսի անձը և այն դերը, որն ունեն եկեղեցին և Վեհափառ Հայրապետը հայ ազգի կյանքում։

Հետևաբար, այնումանայնիվ, ողջունում եմ Գարեգին Բ-ի՝ Արցախի վերաբերյալ պատգամը։ Միաժամանակ  ուզում եմ շեշտել, որ եթե եկեղեցին իսկապես կամենում է վերականգնել հայության կյանքում իր հովվական և հոգևոր առաջնորդի դերը, պետք է լրջագույնս զբաղվի ներքին վերափոխմամբ, որպեսզի կարողանա հաղթահարել առավել աչքի ընկնող և մարդկանց եկեղեցուց վանող թերությունները»,- ասաց քաղաքագետը։

Ըստ Ալեքսանդր Քանանյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցին պետք է հանդես գա ոչ միայն պատմական իրավունքով, այլև իր ճշմարիտ և Ավետարանին համապատասխանող վարքագծի կենդանի օրինակի ուժով։

Հիշեցնենք, որ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ այսսօր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ մատուցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ով անդրադարձավ նաև աշխարհաքաղաքական բարդ իրադարձություններին, տեղահանված արցախցիներին։

«Բարությունը մեզանում աղճատվեց չարության ու նենգության որոմներով, արդարությունն այլափոխվեց կողմնակալության ու հաշվեհարդարի դրսևորումներով, ճշմարտությունը խեղվեց ու խաթարվեց ստով ու չարահնար գործողություններով։ Նման արատները նաև պատճառ դարձան մեր ազգի մասնատման, ուժերի ջլատման ու պարտությունների, նաև կորուստների մեր սրբությունների և արժանապատվության։

Այսպես Արցախը միայնակ մնաց իրեն պատած արհավիրքների օրերին։ Արցախցի հայորդիք եղան հալածական հայրենի բնօրրանից, աստանդական և անօթևան։ Բայց Տերը, Ով Իր Ծննդյամբ փրկություն ու լույս բերեց խավարի մեջ, ցույց է տալիս, որ Աստծո հետ՝ ամեն նեղություն վերափոխվում է հաղթության, ամեն տառապանք՝ աստվածային հատուցման, ամեն դժվարություն՝ ուժի և զորության, և անգամ մահը՝ հավիտենության», – նշեց  Գարեգին Բ-ն:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց նաև շեշտեց. «Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը, որը մենք շարունակելու ենք փայփայել մեր սրտում ու հոգում՝ ամենայն ջանք ի գործ դնելով արցախահայության իրավունքների պաշտպանության համար։ Մնացեք լի հույսով՝ Աստված ձեզ բարիքներ և օրհնություններ պիտի պարգևի ձեր կրած զրկանքների փոխարեն»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայելը Լիբանանին հարվածել է ֆոսֆորային ռումբերով, Լիբանանը 60 հրթիռով պատասխան է տվել

Հաջորդ գրառումը

Կաթողիկոսի խոսքն ուղերձ էր, որ իրավունք չունենք մենակ թողնել ցեղասպանության ենթարկված արցախահայությանը. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հացահատիկի 25 վագոն Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից ուղարկվել է Հայաստան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը այն նույն բանտախցում է, որտեղ 1937 թ. խորհրդային ուժերի կողմից սպանվել է հենց իր անունը կրող արքեպիսկոպոս Բագրատ Վարդազարյանը․ Ջոն Էյբներ

03/02/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, բուժզննում անցել ու վերադարձել տուն

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ հայտնել իմ կարծիքը, որովհետև ապրում եմ Սփյուռքում. Հարութ Սասունայն

03/02/2026
Հաջորդ գրառումը

Կաթողիկոսի խոսքն ուղերձ էր, որ իրավունք չունենք մենակ թողնել ցեղասպանության ենթարկված արցախահայությանը. քաղաքագետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական