Ուրբաթ, Մայիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կաթողիկոսի խոսքն ուղերձ էր, որ իրավունք չունենք մենակ թողնել ցեղասպանության ենթարկված արցախահայությանը. քաղաքագետ

06/01/2024
- Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գարեգին Բ-ն այսօր Արցախի հարցով շատ կարևոր  ուղերձ հղեց մեր ժողովրդին, և չեմ կարծում, որ կա գեթ մեկ շարքային հայ, որը համաձայն չլինի նրա հետ։  Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տռեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

«Խնդիրն այն է, որ բացակայում են այն բանաձևերը, որոնց շուրջ ազգը այս դժվարին իրավիճակում կարող է միավորվել։ Մեզ պետք են ճշմարտություններ, որովհետև կեղծիքների շուրջ հնարավոր չէ համախմբվել, և Կաթողիկոսի ուղերձն այդ ճշմարտություններից մեկն էր։ Մենք իրավունք չունենք մոռանալու մեր անցյալը և պատմությունը, որովհետև իր անցյալն ու պատմությունը մոռացողը ապագա չունի։

Իհարկե, Գարգին Բ-ի ուղերձը միավորման գործում միակ ճշմարտությունը չէ։ Շատ կարևոր է նաև այն, թե մենք ներսում ինչ հասարակություն ենք։ Մենք պետք է փորձենք գտնել մեր առջև ծառացած ներքին մարտահրավերների պատասխանները, որոնք կարող են միավորել ազգին։ Բոլոր տեխնոլոգիաները, որոնք ուղղված են մեր ներքին պառակտվածությանը, պետք է գիտակցվեն, որովհետև հաճախ կեղծ դրույթներն ընդունվում են ճշմարտության փոխարեն։ Իսկ ճշմարտության տանող ճանապարհը բարձր հասարակագիտական և քաղաքագիտական միտքն է»,- ասաց քաղաքագետը։

Ըստ Մանասյանի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Արցախի հարցով այսօրվա ուղերձն այն մասին էր, որ մենք իրավունք չունենք մենակ թողնել ցեղասպանության ենթարկված մեր ազգի այդ հատվածին։

«Յուրաքանչյուր շարքային հայ պետք է իմանա և գիտակցի, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով երբեք չի պատկանել Ադրբեջանին։ Մեր հասարակության շատ անդամներ սա չգիտեն։ Չկա իրավազորությամբ օժտված որևէ փաստաթուղթ, որևէ հիմք, որ կփաստի, որ Արցախը երբևէ պատկանել է Ադրբեջանին, և այս մասին պետք է իմանա յուրաքանչյուր հայ»,- ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ այսսօր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ մատուցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ով անդրադարձավ նաև աշխարհաքաղաքական բարդ իրադարձություններին, տեղահանված արցախցիներին։

«Բարությունը մեզանում աղճատվեց չարության ու նենգության որոմներով, արդարությունն այլափոխվեց կողմնակալության ու հաշվեհարդարի դրսևորումներով, ճշմարտությունը խեղվեց ու խաթարվեց ստով ու չարահնար գործողություններով։ Նման արատները նաև պատճառ դարձան մեր ազգի մասնատման, ուժերի ջլատման ու պարտությունների, նաև կորուստների մեր սրբությունների և արժանապատվության։

Այսպես Արցախը միայնակ մնաց իրեն պատած արհավիրքների օրերին։ Արցախցի հայորդիք եղան հալածական հայրենի բնօրրանից, աստանդական և անօթևան։ Բայց Տերը, Ով Իր Ծննդյամբ փրկություն ու լույս բերեց խավարի մեջ, ցույց է տալիս, որ Աստծո հետ՝ ամեն նեղություն վերափոխվում է հաղթության, ամեն տառապանք՝ աստվածային հատուցման, ամեն դժվարություն՝ ուժի և զորության, և անգամ մահը՝ հավիտենության», — նշեց  Գարեգին Բ-ն:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց նաև շեշտեց. «Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը, որը մենք շարունակելու ենք փայփայել մեր սրտում ու հոգում՝ ամենայն ջանք ի գործ դնելով արցախահայության իրավունքների պաշտպանության համար։ Մնացեք լի հույսով՝ Աստված ձեզ բարիքներ և օրհնություններ պիտի պարգևի ձեր կրած զրկանքների փոխարեն»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գարեգին Բ-ի՝ Արցախի վերաբերյալ պատգամը միանգամայն ողջունելի է. քաղաքագետ

Հաջորդ գրառումը

Ենոքավանում 28-ամյա տղամարդը լուսանկարվելիս ընկել է ժայռից

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Ենոքավանում 28-ամյա տղամարդը լուսանկարվելիս ընկել է ժայռից

Ամենաշատ ընթերցվածը

Հրապարակախոսություն

Ինչի՞ մասին էր ԱՄՆ պետքարտուղարի «ոտքի վրա» կատարած այցը Հայաստան. Խոսրով Հարությունյան

28/05/2026

Ինչի՞ մասին էր ԱՄՆ պետքարտուղարի «ոտքի վրա» կատարած այցը Հայաստան։ Արդյո՞ք այն փաստաթղթերը, որոնք ստորագրվեցին օդանավակայանում չէին կարող ստորագրվել ավելի...

ԿարդալDetails
Քաղաքականություն

Մենք պատկերացում չունենք, թե ինչ վատ բան կարող էին թույլ տալ կոնկրետ այս անձինք Հայաստանի նկատմամբ. Զախարովա

28/05/2026

Հայաստանը ոչ պաշտոնապես հայտարարել է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ցուցակներում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների ընդգրկելու անցանկալիության մասին. հայտարարել է ՌԴ...

ԿարդալDetails
Նորություններ

Փողկապ ուտող շեզոֆրենիկը մեզ խրատներ է տալիս. Գագիկ Համբարյան

28/05/2026

Վրաստանի նախկին նախագահ, շիզոֆրենիկ Սաակաշվիլին, մեզ խրստներ է տալիս` գովազդելով իր նման հիստերիկ Նիկոլին` թե բա նրան ընտրեք ու մի...

ԿարդալDetails
Նորություններ

Ընտրությունների նախաշեմին մայրաքաղաք զորք մտցնելու նուրբ արվեստը. Կարեն Վրթանեսյան

28/05/2026

Բոլորը քննարկում են զորահանդեսը, ցուցադրվող սպառազինությունը, քողարկանախշերի տարօրինակ գույները։ Իրավացիորեն քննարկում են այն, որ սա Նիկոլի նախընտրական քարոզչությունն է (8...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական