Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Մեր հիմնական խնդիրն է փորձել հասկանալ, թե մենք ներկայիս որ քաղաքակրթության մասն ենք ցանկանում դառնալ.Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ըստ Սեմուել Հանթինգտոնի (՛՛Քաղաքակրթությունների բախումն ու միջազգային հարաբորևոքւթյունների վերափոխումը՛՛ գրքի թեզիսների) աշխարհը բաժանված է ութ գլխավոր քաղաքակրթությունների և Արևմտյան քաղաքակրթության մոդելը մյուսների համար անհամատեղելի է: Կարճ ասած, այդ քաղաքակրթությունները կարող են հատվել, բայց երբեք չեն կարող մեկը մյուսի վերափոխվել, այսինքն մեկը արժեքային համակարգը մյուսի համար խորթ է ըստ սահմանման:

Եթե հայերի պատմությունը դիտարկենք, ապա Հայաստանը ժամանակին լուծվել է հարևան ազգերի մեջ, որովհետև խորթ է եղել իր հարևան քաղաքակրթություններին՝ իսլամականին ու քրիստոնյա ուղղափարականին: Իրականում մենք պատկանում ենք Արևելքի Քրիստոնյաների ժամանակին չհասցրած կայանալ վաղամեռիկ քաղաքակրթությանը, որի մի հատվածը ստեղծել է Իսլամն ու լուծվել նրա մեջ, իսկ մնացած բեկորները կրոնական համայնքի կարգավիճակով գոյատևել են իսլամական քաղաքակրթությունում:

Ներկայիս Հայաստանը հիմնվել է իսլամական աշխարհում գոյությունը պահպանած կրոնական միլեթի ռեսուրսի հիման վրա, հետագայում վերափոխվել պետականանման գոյակցության Ռուսական կայսրության աշխարհքաղաքական շախմատային պարտիայի պահանջներից ելնելով:

Հիմա մեր հիմնական խնդիրն է փորձել հասկանալ, թե մենք ներկայիս որ քաղաքակրթության մասն ենք ցանկանում դառնալ ու ամենավատ նորությունն այն է, որ մեր ցանկությունը դեռ քիչ է, պետք է նաև այդ ցանկությունը աշխարհագրական առումով լինի իրականանալի, արժեքային համակարգի հերցը դեռ մի կողմ դրած: