Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Մեր համբերությունն էլ սահման ունի. բացեք այս ճանապարհը. Ավետիք Չալաբյան (տեսանյութ)

«Մենք գտնվում ենք Հայաստանի և Արցախի սահմանագծում, որտեղ ՀՀ իշխանությունների թողտվությամբ մխրճվել է թշնամին։ Հետվում Արցախի սարերն են, մեզ հետ է մի քանի հազար մարդ։ Մենք այստեղ ենք, որպեսզի խաղաղ ճանապարհով ասենք միջազգային կառույցներին, որ Արցախում հումանիտար ճգնաժամ է։

Խաղաղ կերպով բացեք այս ճանապարը, Կոռնիձորի ճանապարհը բացեք ու ապահովեք կապը Արցախի հետ»,- Կոռիձորից ուղիղ տեսակապով ասաց քաղաքական, հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանը։