Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Դեպի Կոռնիձոր. տեսանյութ

«Հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի» հավաքի մասնակիցները Կոռնիձորում են։

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն նախապես հայտարարել էր. «Մայիսի 20-ին, ժամը 12:00-ին՝ բոլորս դեպի Կոռնիձոր, դեպի Կոռնիձոր՝ ի ցույց դնելու մեր համախմբումն ու ընդվզումը, դեպի Կոռնիձոր՝ ասելու համար, որ մենք ենք Արցախի տերը, ժողովուրդն է Արցախի տերը և ոչ ոք չի կարող այն զիջել, առևտրի նյութ դարձնել, վաճառել կամ ուժով տիրանալ։ Կամավորության սկզբունքով՝ բոլորս դեպի Կոռնիձոր»։

Հայ ազգային ռամկավար կուսակցության անդամները ևս միացել են հավաքին։ Կուսակցության նախագահ Վահե Դարբինյանը Azg.am-ի համար տեղում նկարահանումներ է իրականացնում ու հարցազրույցներ տրամադրում՝ տեղեկացնելով նաև հավաքի ընթացքի մասին։

Հարցազրույցը Հայ ազգային ռամկավար կուսակցության վարչության անդամ, պատմաբան Արմեն Մանվելյանի հետ է։