Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր գերիներին չվերադարձնելն արդարացնելու համար Ալիևը ասպարեզ է նետել իրենց «անհետ կորածների» թեման

02/10/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ

Անհետ կորածների ողբերգությունը Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի ծանր հետևանքներից մեկն է. Բաքվում ընթացող «Անհետ կորածների խնդրի լուծում» միջազգային համաժողովին իր ելույթում ասել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։

Մեջբերում ենք նրա ելույթից մի հատված.  «Ղարաբաղյան առաջին պատերազմի արդյունքում ավելի քան 30 տարի անհետ կորած է համարվում մինչև 4000 ադրբեջանցի։ Նրանց թվում կան նաև խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ և կանայք։ Իսկ 2020 թվականի Հայրենական պատերազմում անհետ կորել է Ադրբեջանի 6 քաղաքացի։

Մեր հողերը օկուպացիայից ազատագրելուց հետո ի հայտ եկած նոր փաստերը ևս մեկ անգամ հաստատեցին ականատեսների ցուցմունքները անհայտ կորած ադրբեջանցիների նկատմամբ իրականացված վայրագությունների մասին։ Այս տարածքներում հայտնաբերված զանգվածային գերեզմաններում արտաշիրիմման աշխատանքների արդյունքում անհերքելի ապացույցներ են հավաքվել առ այն, որ Հայաստանի կողմից գերեվարված և պատանդ վերցված անձինք սպանվել են, ենթարկվել խոշտանգումների, բռնությունների և անմարդկային վերաբերմունքի»։

Ինչպես տեսնում ենք, Ալիևը Հայաստանին նոր մեղադրանքներ է ներկայացնում, կամ՝ հին մեղադրանքները նորոգում, թարմացնում է, որովհետև Հայաստանից ոչ մի հակադարձում,հակափաստարկ չի ներկայացվում։

Բաքուն հերթական հարձակումն է գործում՝ ասպարեզ նետելով նոր թեմաներ ու բողոքներ։

2020 թվականի պատերազմից հետո 300-ից ավելի անհետ կորածներ ունենք, որոնց մասին Բաքուն  միտումնավոր կերպով ոչ մի տեղեկություն չի տալիս Հայաստանին։ Գերեվարվածների ստույգ թիվ էլ չկա. այդ տեղեկությունը ևս թշնամի երկիրը չի տրամադրում մեզ, բայց հեքիաթներ է հյուսում ու տարածում 30-35 տարի առաջ տեղի ունեցած արցախյան պատերազմի՝ իբր զանգվածային գերեզմանների, դրանց ոչնչացման, անհետ կորած ադրբեջանցիների մասին։ Այսպիսով Բաքուն  ոչ միայն խուսափում է  միջազգային կոնվենցիաների կատարումից, դեռ մի բան էլ ավելին՝ գերիներին չվերադարձնելը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ապօրինաբար բանտարկված պահելն  «արդարացնելու» համար շահարկում է 35 տարի առաջ իր «անհետ կորածների» թեման։

Նախորդ գրառումը

«Դեմ ենք քվեարկելու ԼՂ ժողովրդի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը». քննարկում ԱԺ-ում

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը դեռ հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ հնչեցնելով նոր պատճառներ

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026
Միջազգային

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը դեռ հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ հնչեցնելով նոր պատճառներ

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական