TRIPP նախագիծն ուղիղ փոխկապակցվածություն չունի խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացված լինելու հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ նա նշեց.
«Մեր ռազմավարությունը մնում է նույնը. մենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ հանգիստ, առանց նյարդի, համբերատար կաշխատենք և բոլոր խնդիրները կլուծենք»։









