Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Մենք պետք է օգնենք Արցախի ժողովրդին. Լոս Անջելեսի քաղաքապետ

Լոս Անջելեսի քաղաքապետ Քերն Բասը կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։

           «Ես աջակցում եմ Լոս Անջելեսի հայ համայնքին՝ կոչ անելով դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Մենք պետք է ցույց տանք մեր հավատարմությունն ազատությանը՝ օգնելով Արցախի ժողովրդին։ Սա ճգնաժամ է, և անգործությունը միայն կվատթարացնի այն: Կյանքն է վտանգի տակ»,- գրել է Բասը Twitter-ի իր միկրոբլոգում։