Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Լեմկինի ինստիտուտը մտահոգ է. Հայոց երկրորդ ցեղասպանությունը պետք է կանխել

Աշխարհը պետք է անհապաղ գործի` կանխելու Հայոց երկրորդ ցեղասպանությունը. ասված է Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան միջազգային ինստիտուտի հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ալիևի ցեղասպան ռեժիմն ավելի է սաստկանում։ Լեմկինի ինստիտուտը մտահոգված է, որ Արցախը կարող է հոսանքազրկվել, ինչն  արցախահայության խոցելիությունն ավելի է մածացնում։

Արցախում հոսանքազրկման մասին տեղեկություններ են տարածվել։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի հերթական սադրանքի հետևանքով դեկտեմբերի 12-ի առավոտից Արցախի Հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ, խախտվել են 120.000 մարդկանց, այդ թվում՝ 30.000 երեխաների իրավունքները։

Ստեփանակերտ-Գորիս միջպետական ​​ավտոճանապարհը՝ Բերձորի (Լաչին) միջանցքը, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ադրբեջանական կողմը շարունակում է ամբողջությամբ փակ պահել՝ իբր «էկոլոգիական նկատառումներով»։

1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չի կարողանում Արցախ՝ տուն վերադառնալ։